ԻՀՊԿ-ն ընդունել է Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը

«Մենք ընդունում ենք այդ միջադեպի ողջ պատասխանատվությունը եւ կենթարկվենք իշխանությունների ցանկացած որոշմանը»,- ասել է Հաջիզադեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ՀՕՊ համակարգը, որը գտնվում է Թեհրանից արեւմուտք, ինքնաթիռը նույնացրել է «թեւավոր հրթիռի» հետ։
Գեներալը տեղեկացրել է, որ անցած շաբաթ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ աննախադեպ լարվածության պատճառով եւ Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հասցրած պատասխան հրթիռային հարվածներից հետո երկրի բոլոր պաշտպանական դիվիզիաները բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի։
«Մենք մի քանի անգամ խնդրել ենք մաքրել երկրի օդային տարածքը բոլոր թռիչքներից»,- նշել է նա։