Ո՞վ է պատասխանատու իմ առողջական վիճակն էլ ավելի վատթարացնելու և սխալ վիրահատության համար
Լուսինե Հովհաննիսյանը
արդեն 9 ամիս է չի կարողանում շարժել ձախ ձեռքը կամ այն սահմանափակ է օգտագործում:
2019 թվականի մարտի 1-ին վիրահատության է ենթարկվել Երևանի Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, որից հետո, էլ խնդիրն առաջ է եկել:
2018թ. դեկտեմբերին դիմել եմ Medical Center after Vladimir Avagyan ձախ ձեռքի մատների թմրոցի գանգատով: Ինձ ընդունել է վերոնշյալ կենտրոնի անոթային վիրաբույժ Լևոն Մանուկյանը, որի ցուցումով կատարվել է ռենտգեն հետազոտություն: Ըստ Լևոն Մանուկյանի՝ ձախ ձեռքի մատների թմրոցի պատճառն էր ինձ մոտ առկա (ըստ ռենտգենի) հավելյալ պարանոցային կողը: Նա խորհուրդ տվեց առողջական խնդիրը վերացնելու նպատակով կատարել հավելյալ պարանոցային կողի մասնակի հատում: Նշեց նաև, որ ինձ մոտ առկա է նախաինսուլտային վիճակ, զարգացող անևրիզմա, իսկ նման բարդության վիրահատություն Հայաստանում իրականցվում է միայն Տ. Սուլթանյանի կողմից:
Medical
Center after Vladimir Avagyan-ի կողմից համապատասխան հայտ է ուղարկվել Ingo
Armenia ապահովագրական ընկերություն նշված վիրահատությունը իրականացնելու համար: Հայտը
բավարարվել է և 2019թ. մարտի 1-ին կատարվել է հայտի մեջ նշված վիրահատությանը բոլորովին
չհամապատասխանող վիրահատություն (պետք է մասնակի հատվեր հավելյալ պարանոցային կողը,
մասնակի հատվել է առաջին կողը): Կատարված վիրահատությունից հետո վիճակս ոչ թե բարելավվել
է այլ ընդհակառակը՝ դարձել եմ հաշմանդամ: Վիրահատության ընթացքում վնասվել է ձախ թոքի
պլեվրան, musculocutaneus նյարդը: Այդքանից հետո դուպլեքս հետազոտությունը ունի նույն
պատկերը թե՛ վիրահատությունից առաջ, թե՛ վիրահատությունից հետո, այսինքն առողջական
խնդիրը ոչ միայն չի վերացվել, այլ դրան ավելացել են այլ բարդություններ: Վիճակս բարելավելու
համար դիմել եմ Հայաստանի գրեթե բոլոր բժշկական կենտրոնները, անցել եմ րեաբիլիտացիայի
մի քանի փուլեր:
Այս ամիսների
ընթացքում այտուցված և կապույտ ձեռքով բազմիցս դիմել եմ Medical Center after
Vladimir Avagyan: Շատ դժգոհ եմ իրենց վերաբերմունքից. վիրահատող բժիշկի զբաղված լինելու
պատճառաբանությամբ՝ (Տ.Սուլթանյանը հանդես է գալիս որպես անոթային բաժանմունքի ղեկավար
թվով երեք բժշկական կենտրոններում՝ Միքայելյանի անվ. ԲԿ, «Աստղիկ» ԲԿ և վերոնշյալ Վլ.Ավագյանի
անվան ԲԿ) մինչև վիրահատությունը Տ.Սուլթանյանը ինձ չի տեսել, իսկ հետվիրահատական շրջանում
նա ինձ տեսել է երկու անգամ, փոխարենը ընդունել է Լևոն Մանուկյանը: Չմոռանամ նաև հավելեմ այն փաստը,
որ ինձանից որպես սոց. փաթեթի շահառու գանձվել է ապօրինի գումար, ինչի մասին տեղյակ
են Ingo Armenia ապահովագրական ընկերությունում: Այդ հարցը բարձրացնելուց (բողոքից)
հետո միայն իմ կողմից վճարված գումարը հետ է վերադարձվել:
Ո՞վ է պատասխանատու
իմ առողջական վիճակը էլ ավելի վատթարացնելու, սխալ վիրահատության համար: