Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

13 հուն 2020 13:45

Մենք պարտավոր ենք զեկուցել, որ վտանգ կա. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

«Որպես քաղավիացիայի կոմիտե՝ մենք պարտավոր ենք հայտարարել որևէ ռիսկ, որ կարող է առաջանալ չվերթի  ընթացքում: Բայց ի վերջո ավիաընկերությունն է թռիչքային անվտանգության պատասխանատուն և ինքն է որոշում կայացնելու՝ մեր խորհուրդները լսելու,  թե ոչ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով կոմիտեի այսօրվա հայտարարությանը, որի համաձայն՝ «կոմիտեն խորհուրդ է տալիս ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը»:

Նա նշեց, որ նման հայտարարություն չէին անի, եթե որևէ վտանգ չլիներ. «Շատ սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների հետ,  խորհուրդը գալիս է միջազգային կառույցներից, որ հիմա  չարժե Պարսկաստանի օդային տարածքով թռնել, պետք է զգույշ լինել»:

Տաթևիկ Ռևազյանի խոսքով, հնարավոր չէ նշել կոնկրետ ժամկետ, թե երբ այլևս չի լինի նման վտանգ, կախված է հունվարի 8-ին Թեհրանում կործանված  «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի քննությունից:

«Ժամանակ է պետք հասկանալ համար  իրավիճակը, ինչից է առաջացել, որտեղ է խնդիրը: Դրա համար էլ մենք պարտավոր ենք զեկուցել, որ վտանգ կա, մինչև ունենանք քննության արդյունքները»,- ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը:
***
Մեր բախտն է, Իտալիայում կարգավարները որոշել են գործադուլ անել, լրագրողների հետ զրույցում ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդադառնալով վաղվանից հայկական շուկայում գործունեության ծավալել պատրաստվող «Ռայնէյր» ավիաընկերության աշխատանքներին:
«Դա ազդելու է ավիաընկերության վրա։ Դա «Ռայնէյրի» մեղքը չէ։ Այսօր օրվա ընթացքում ավելի պարզ կլինի՝ ինչ է դա նշանակելու Հայաստանի համար։ Ես կապ եմ հաստատել «Ռայնէյրի» ղեկավարության հետ։ Սկզբում Հայաստանը մտցրել էին չեղարկումների ցուցակի մեջ, բայց այժմ հանել են», - հայտարարել է Ռևազյանը՝ ավելացնելով, որ գործադուլի պատճառով սպասվում են ուշացումներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր