«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 հուն 2020 14:59

Ուշադիր եղեք՝ օդանավակայանում սյուրպրիզների չհանդիպեք

«Այն գինը, որ տեսնում եք կայքում, բուն ավիատոմսի գինն է, պետք է հաշվի առնել, որ գումարը կարող է ավելանալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝  խոսելով բյուջետային ավիաընկերությունների, մասնավորապես Ryanair-ի թռիչքների մասին:

Նա նշեց, որ եթե հնարավոր էլ լինի 30 եվրոյով տոմս առնել, պետք է անպայման շատ ուշադիր լինել, դա բուն  ավիատոմսի գինն է,  այդ դեպքում շատ փոքր բեռ կարելի է վերցնել, որը կարող է տեղավորվել աթոռի տակ, իսկ եթե ավելի մեծ ճամպրուկ են ուզում վերցնել, պետք է ավելի գումար վճարել: 

«Ուշադիր պետք է նայել ավիաընկերության կայքում, ամեն տողը կարդալ, որ գինն ինչ է ներառում, որ պարագայում, ինչ պայմաններում: Ավիաընկերությունները կայքերում այնպես են տվյալները տեղադրում, որ հետո դժվար կլինի ուղևորին գալ ու ասել,  որ իրենց չեն ասել: Հաստատ մի տեղ գրված լինելու է, քիչ հավանական է, որ այնպիսի խնդիր գտնել, որ  մի տեղ նշված չէ»,- ասաց Տ.Ռևազյանը:

Նա նշեց, որ խնդիրներ կարող են առաջանալ ռեգիստրացիայի պահով:

«Կան տոմսերի տարբերակներ, որոնք անպայման պահանջում են տանն օն-լայն չեքին անել, եթե դա չարվի, դրա համար էլ են առանձին վճար վերցնելու հենց չեքինի մոտ: Կարևոր է այս ամեն ինչը իմանալ մինչև օդանավակայան հասնելը, քանի որ Ryanair-ի նման ավիաընկերությունը կարողանում է իր ծախսերը նվազեցնել, օրինակ, պահանջելով  օդանավակայանից, որ  պետք է կարողանալ սպասարկել օդանավանը 25 րոպեի ընթացքում: «Զվարթնոցում» աշխատողները հնարավորություն չեն ունենա վիճել ուղևորների հետ, թե որն է ճիշտ, քանի որ իրենք 25 րոպեում պետք է դատարկեն օդանավանը, 25 րոպեում պատրաստեն օդանավը թռիչքի: Ուղևորները եթե ոչ պատրաստված գան,  իրենք են տուժելու, քանի որ իրենց իրավունք ունեն մերժել: Իրավունք չունեն օդանավը ուշացնել: Շատ պատրաստված պետք է գնալ օդանավակայան, որ սյուրպրիզներ  չլինեն»,- մանրամասնեց Տ.Ռևազյանը:

Խոսելով դեպի Ղրիմ չվերթների մասին, նա նշեց, որ  արդեն երկրորդ անգամ հերքում են տեղեկությունը. «Նման բան չկա: Նորից կհերքեմ։ Չգիտեմ՝ ում է պետք նման տվյալներ տարածել, դա մեզ հետո որևէ կապ չունի, որևէ քայլ չկա և չի էլ նախատեսվում»:

Նա հայտնեց, որ Եվրոպական հանձնաժողովը ժամանելու է Հայաստան, փետրվարի 3-7-ը տեղում աուդիտ է իրականացնելու։
«Շատ լուրջ կազմով են գալու, որը մեզ ձեռք է տալիս։ Դա նշանակում է, որ մենք Եվրոպայի  համար առաջնահերթություն ենք: Ամեն օր զբաղված ենք, պատրաստվում ենք, որ աուդիտը լավ անցնի։ Պարզ է, որ բոլոր խնդիրները չենք հասցնի լուծել մինչև աուդիտը: Մեզանից դա չեն էլ սպասում, սպասում են, որ մեր խնդիրները հասկանանք, ինչպես ենք նախատեսում լուծել, որքան ժամկետում», - ասաց նա։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր