Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 հուն 2020 16:10

Եթե անիմաստ 5 մլն խմ ջուր բաց չթողնվեր... Ազատի ջրամբարից՝ Արաքսով Կասպից ծովին նվեր

5 մլն խմ Ազատի ջրամբարից ՝ Արաքսով Կասպից ծովին նվեր
2019թ․ Նոյեմբեր ամսվա կեսերին Արարատի մարզի Ազատի ջրամբարից Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանի կարգադրությամբ բաց է թողնվել 5 մլն․ խմ ջուր ՝ Արաքս գետի միջոցով դեպի Կասպից ծով՝ նվեր։ Հիշեցնեմ, որ անցած տարի Արարատի մարզի մի շարք համայնքների՝ Քաղցրաշենի, Այգեստանի, Վեդիի տարածաշրջանի և այլ համայնքների բնակիչներ ոռոգման ջուր չունենալու խնդրի հետ կապված դժգոհություններ էին հայտնել և բողոքի ակցիաներ իրականացրել Կառավարության շենքի մոտ։ Այսինքն՝ գյուղացուն ոռոգման սեզոնին ջուր քիչ էին տալիս, հետևաբար մարդկանց բերքը դաշտերում չորանում էր, որ սեզոնի վերջում ջուրը անիմաստ բաց թողնեի՞ք Արաքս։ Ինչպես տեսնում ենք խիստ չորային ձմեռ է և ոռոգման սեզոնին ունենալու ենք ջրի մեծ պակաս, ինչը Ազատի ջրամբարի մասով մեծ չէր լինի, եթե անիմաստ 5 մլն․ խմ․ ջուր չբացթողնվեր։ Ի դեպ, երբ Նիկոլը հպարտանում էր, թե անցած տարի Սևանից ոռոգման նպատակով ջուր քիչ է բաց թողնվել, իսկ դա եղել է ջրամբարների լցվածության պատճառով։ Այս տարի ստիպված կլինենք նորից ավելի շատ ջուր բաց թողնել Սևանից՝ ոռոգման նպատակով։ Տեղեկացնեմ, որ ոռոգման համակարգը գտնվում է Հարություն Գուլյանի կառավարման ներքո։
Հավելեմ, որ հարցում եմ ուղղարկելու Ջրային կոմիտե, թե ինչ հիմնավորմամբ է այդքան մեծ ծավալի ջուր բաց թողնվել Ազատի ջրամբարից։
Բաբկեն Հարությունյանի ՝եյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր