Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

16 հուն 2020 11:33

Սիրիական բանակը և ռուսական ավիացիան վերսկսել են գործողությունները.Հալեպի մերձակա բնակավայրերը գնդակոծվում են

Սիրիական բանակը վերսկսել է ռազմական գործողություններն Իդլիբ նահանգում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Sham FM ռադիոկայանին:
Ըստ ռադիոկայանի, ռազմական գործողությունները սկսվել են նահանգի հարավ-արևելքում: Նշվում է, որ այս քայլը պատասխան էր հրադադարի մասին համաձայնագրի զինյալների կողմից խախտմանը: Հունվարի 15-ին ռուսական օդուժի կողմից վերսկսված գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, վիրավորվել՝ հիսունից ավելին, գրում է Bild պարբերականի լրագրող Ջուլիան Ռեպկեն:
     Ավիահարվածներ են հասցվել շուկաների և բնակելի տարածքների մերձակայքում: Ավելի ուշ, ևս մեկ ավիահարված է հասցվել Իդլիբ քաղաքի բանուկ շուկայի գոտում, որտեղ կես միլիոն ներգաղթյալ ապաստան է խնդրել: Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել 60-ը: Ըստ թուրքական Anadolu գործակալության աղբյուրների՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերն օրվա ընթացքում ռմբակոծել են Մաարաթ ալ-Նուման քաղաքը, Կաֆեր, Մարշուրին, Դեյիր Շարկի, Մասարան և Թել Մաննիս բնակավայրերը, իսկ սիրիական բանակի ինքնաթիռները գրոհել են Իդլիբ և Էրիխ քաղաքների հատվածները: 
     Սիրիայի կառավարության և գրոհայինների միջև մարտերը վերսկսվել են հունվարի 10-ին:
***
Հալեպից ոչ հեռու գտնվող Մինյան գյուղի բնակիչները պատմել են, որ տառապում են ամենօրյա գնդակածություններից:
«Իմ և ընկերոջս վրա կրակել են գրոհայինները: Ընկերս մահացել է: Նրանք այսօր էլ կրակում են, այդ ժամանակ թաքնվում ենք նկուղներում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ լրագրողներին պատմել է գյուղի բնակիչներից Ահմեդ ալ Աբուն:

Մեկ այլ բնակիչ նշել է, որ նախկինում կրակում էին միայն գիշերը, իսկ այժմ նաև ցերեկը:

«Վերջերս գլխավոր ճանապարհին հրթիռ էր ընկել, երկու մարդ զոհվեց»,- ասել է նա:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր