Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

18 հուն 2020 13:13

Հաստատվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը.մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա

Հաշվետու ժամանակահատվածում՝
1. Հաստատվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը:

2. ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով և այլ միջոցներով:
3.Անցկացվել են մարտավարական զորավարժություններ և հսկողական պարապմունքներ: Զորքերի կառավարման ունակությունների կատարելագործման, ստորաբաժանումների դաշտային վարժվածության բարձրացման նպատակով 2019թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվել է ռազմավարական զորավարժություն՝ զորահավաքային ռեսուրսների ընդգրկմամբ (ամբողջ ծավալով ընդգրկվել են ՀՀ զինված ուժերի կցագրված զորահավաքային ռեսուրսները): Ռազմավարական զորավարժությունների ընթացքում 5 և 10 օր ժամկետով զինա­պարտները մասնակցել են զորամասերում մարտական ներդաշնակեցմանը:


4.Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ. մարտական դիրքերը և հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արևային կայաններով, ապահովվել են խմելու ջրով և էլեկտրական հոսանքով,:


5.Վերանայվել են ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերը, ներդրվել են տարբեր մակարդակի դասընթացներ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» խորագրով գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-ամսյա դասընթաց: Նշված դասընթացի նպատակն է ամբողջական դարձնել ռազմական կրթության ցիկլը՝ ունենալով ամբողջական կրթություն՝ վարժարանից մինչև ռազմավարական օղակները:
6.Բարձրացվել է զինծառայողների դրամական բավարարման չափը:





7.Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել թիկունքային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: 2019թ-ի հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջ կողմից փորձնական ծրագրի իրականացումը՝ ավելի քան 40 զորամասում իրականացվում է սննդի պատրաստման և մատուցման ծառայություն: Ձեռք են բերվել և ՀՀ զինված ուժերում ներդրվել նոր տեսակի կիսաճտքավոր կոշիկներ, առավել որակյալ և հարմարավետ գուլպաներ և տաք ներքնաշորեր:
8.Կնքվել և կատարվել են 2019թ. գնումների պլանով նախատեսված ներհանրապետական արտադրության և նորոգման պայմանագրերը:
9.Մշակվել և գործողության է դրվել (ՊՆ պաշտոնական կայքէջում տեղադրումով) ԶԼՄ-ների հավատարմագրման նոր կարգ: ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի (mil.am) բջջային հավելվածն արդեն հասանելի կլինի Android և IOS օպերացիոն համակարգերում:

10.«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ մեծ օրակարգ: Օրենքի նախագծում ամբողջությամբ հաշվի են առնվել ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացված կարգավորումները:
11.«Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ընթացքում դասակի հրամանատարի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած և զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն:

12.ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակե­լի շենք՝ Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում և Չոփրլուում (2020թ. հունվարի 28-ին նախատեսվում է ևս 2 շենքի հանձնում):
13.Շարունակվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը և զինված ուժերի զարգացմանն ուղղված աշխատանքները.

ՀՀ ԶՈւ զորախմբերը մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությունների,
ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են ռազմաքաղաքական խորհրդակցությունները,
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրվել են  ռազմատեխնիկական արտադրանքի մատակարարման պայմանագրեր,
Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելու­թյուններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքե­լությունը Սիրիայում:

14.Կատարվել են զինվորական կենսաթոշակների և ամենամսյա պարգևավճարների նշանակումներ:
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության  նախարարությանը  հատկացված  միջոցների շրջա­նակներում ՊՆ կենտրոնական բնակա­րանային հանձնաժողովի կողմից նախկին զինծա­ռա­յողներին տրամադրվել են բնակա­րանի գնման վկայագրեր:
«Հայաստանի Հանրապետության պաշտ­պա­նության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմվել և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ են ներկայացվել հակա­ռա­կոր­դի հետ շփման գծում մարտա­կան հերթապահության կամ հա­տուկ առա­ջադրանք կա­տարելու ժամանակ զոհ­ված նախ­կին զինծառայողների վերաբերյալ հատուցման գործեր: 2019թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Զինծառայողների կյանքին կամ առող­ջու­թյանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգա­բարձուների խորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականի համաձայն` իրականացվում են 1998-2007թթ. ընթացքում հակա­ռա­կոր­դի հետ շփման գծում մար­տա­կան հերթա­պահության կամ հա­տուկ առա­ջադրանք կա­տարելու ժամանակ զոհված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշ­մանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների զոհվելու մահանալու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնա­սիրություն­նե­ր` Հիմնադրամի հոգաբար­ձուների խորհրդի կողմից համա­պա­տասխան որոշում ընդունվելու դեպքում որպես Հիմնադրամի շահառուներ հաշվառելու և սահմանված կարգով և չափերով ամսական վճարումները կատարելու համար:

ՀՀ ՊՆ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր