Ես պարտավո՞ր էի գնալու, բարեւած էլ չկանք, աղջիկ ջան. Ծառուկյանը` Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելու մասին

«Ես պարտավո՞ր էի գնալու, բարեւած էլ չկանք, աղջիկ ջան: Եթե ասենք ես մարդուն ճանաչեի, կապ չուներ, բայց մարդու հետ ես ծանոթ էլ չեմ եղել, բայց հարգել ենք որ Տիգրան Ուլիխանյանի որպես մորաքրոջ տղա, դրա համար էլ գնացել են»,-ասաց նա:
Նշենք, որ երեկ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցել են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: