Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

21 հուն 2020 12:14

Ոչխար պահելու կոչ անող վարչապետի դեմ են դուրս գալիս ոչխար պահողները.Փողոցը փակում են մսավաճառները, շահում է Փաշինյանը, օգտվում է Ալեքսանյանը

Միս վաճառողների և անասնապահությամբ զբաղվողների դժգոհությանն է անդրադարձել  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ ֆեյսբուքում գրառելով հետևյալը.

«Մսավաճառները բողոքում են։ 2018–ի գարնանը փողոցը փակել էին, որ լավ ապրեն, բայց հիմա փակում են, որ գոնե վատ չապրեն կամ առաջվա պես ապրեն։
Սպանդանոցներն անհրաժեշտ են սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար, բայց ինչպես հաճախ է լինում՝ ձևն առաջ է ընկնում բովանդակությունից, ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում։ Արդյունքում՝ ոչխար պահելու կոչ անող վարչապետի դեմ են դուրս գալիս ոչխար պահողները (և ոչ միայն)։ Այսինքն՝ հեղափոխական ակտիվը։ Փողոց փակելու չեմպիոնները։

Ի՞նչ է սպասվում։
Եթե լուծում չգտնվի, ապա շղթայական ռեակցիայի միջոցով կստանանք հետևյալ գործընթացները՝ մսի դեֆիցիտ, որին կհետևի տեղական մսամթերքի թանկացումը։ Կարձանագրվի տեղական մսի նկատմամբ պահանջարկի նվազեցում՝ վճարունակ զանգվածի քչացման պատճառով։ Հեղափոխականների սրտի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը շատ արագ կկազմակերպի դրսի էժան մսի ներկրումը՝ լրջորեն հարվածելով անասնապահությանը, իսկ ժամանակի ընթացքում՝ ոչնչացնելով ոլորտը։
Պողոսները «կնստեն» «Երևան–Սիթիի» էժան մսերի վրա։ Վարչապետը «լայվ» կմտնի ու կհայտարարի, որ իրենց վարած քաղաքականության արդյունքում մսամթերքն էժանացել է, բայց «կմոռանա» նշել, որ սիթիների էժան միսը հազար տարվա սառեցված ու կասկածելի ծագման միս է։ Այդ ընթացքում կթանկանա գազը և որպեսզի թեման շեղվի, Նաիրի Հունանյանը հերթական դիմումը կգրի Նիկոլ Փաշինյանին։ Մինչև այս կողմ, մինչև այն կողմ, գարունը կբացվի, յոնջան էլ կբուսնի։
Մի խոսքով, փողոցը փակում են մսավաճառները, շահում է Փաշինյանը, օգտվում է Ալեքսանյանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր