Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները          Տեսանյութ. Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան       Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ    

23 հուն 2020 14:54

ԱՄՆ-ը «Ղուդս»-ի նոր հրամանատարին սպառնացել է Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՀԿ) «Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանիին սպասում է իր նախորդի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը, եթե նա սպանի ամերիկացիներին: Այդ մասին Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:


«Եթե Քաանին շարունակի սպանել ամերիկացիներին, նրան նույն ճակատագիրն է սպասում: Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել է, որ ամերիկացիների կամ ԱՄՆ-ի շահերի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան, դա էլ հենց նախագահը ցուցադրել է (Սոլեյմանիի սպանության օրը)»,-հայտարարել է Հուքը:
 
Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իրանի ժողովրդին, եւ նշել է, որ հասարակ իրանցիները տառապում են երկրում գործող ռեժիմի պատճառով:
ԱՄՆ-ը հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն է իրականացրել, ի պատասխան Իրանը հարվածներ է հասցրել իրաքյան այն ռազմակայաններին, որտեղ ԱՄՆ-ի զինվորականներ են տեղաբաշխված, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր