Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

24 հուն 2020 13:32

Որտեղ են այս պահին սրտի ստենտավորման ամենամատչելի գները գործում. գնացուցակ

Սրտի ստենտավորման գները գնալով ավելի մատչելի են դառնում: Այս մասին իր էջում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եվ այս պահին ամենամատչելի գները երկրում գործում են առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում»,-նշում է նա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կողմից վարվող պացիենտակենտրոն և ծախսարդյունավետության գերակա քաղաքականության շնորհիվ՝ բժշկական կենտրոնում ՓԵՏՐՎԱՐԻ 1-ից կորոնարոգրաֆիայի և սրտի կորոնար զարկերակների ստենտավորման ծառայությունների համար կգործեն հետևյալ սակագները՝

✔️Ստենտավորում 1 դեղապատ ստենտի կիրառմամբ՝ 750 000 ՀՀ դրամ

✔️Ստենտավորում 2 դեղապատ ստենտի կիրառմամբ՝ 1 000 000 ՀՀ դրամ
✔️Ստենտավորում 3 դեղապատ ստենտի կիրառմամբ՝ 1 250 000 ՀՀ դրամ
✔️Ստենտավորում 4 դեղապատ ստենտի կիրառմամբ՝ 1 500 000 ՀՀ դրամ
✔️Կորոնարոգրաֆիա՝ 150 000 ՀՀ դրամ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր