Թող փորձի Իսրայելը դիպչի իրանական հողին, վայրկյանների ընթացքում նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա          Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում    

25 հուն 2020 12:55

Ծննդյան արարողությունից վերադառնալուց հետո մասնակիցները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ հունվարի 25-ն, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ռազմիկ Գևորգյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի 33 TՏ 988 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Օշական ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում առկա ծառին, կոտրել այն և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել առևտրի կրպակի պատին և 1 մետր բարձրությունից կողաշրջվելով հայտնվել է այգում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և նրա ուղևորներ՝ համագյուցիներ, 36-ամյա Նարինե Գևորգյանին, 15-ամյա Մեսրոպ Գևորգյանին, 11-ամյա Հեղինե Գևորգյանին և 35-ամյա Սարգիս Ոսկանյանին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, որից հետո ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է՝ մի մասին՝ «Աշտարակ», մի մասին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ճանապարհին վարորդ Ռ. Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու ուղևորներն ազգականներ են և Օշական էին վերադառնում ծննդյան արարողությանը մասնակցելուց հետո։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով վերամբարձ կռունկով դուրս է բերվել նշված վայրից և տեղափոխվել ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր