Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

25 հուն 2020 17:02

Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան

Երբ Լենա Նազարյանն ասում է, որ Էդմոն Մարուքյանն անցյալում է մնացել, նկատի ունի, որ նա ոնցոր թե տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ես Սերժ Սարգսյանը չեմ: Ես ենթադրում եմ, որ Լենա Նազարյանը սա նկատ ունի: Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ այդ լեզվով, այն ձևով խոսել»,-ասաց նա:
Մարուքյանի հայտարարությանը, թե հանձնաժողովի կազմի ձևավորումը տապալելով իշխանությունը կորցնում է ստացած քաղաքական կրեդիտը, Փաշինյանն ասաց, որ ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսի, թող որոշ գործընկերներ տանձից ու խնձորից խոսեն. «Այսինքն, ո՞վ է գնահատում՝ մենք կորցնում ենք մեր քաղաքական կրեդիտը, թե՝ ոչ: Եթե պարոն Մարությանը (հավանաբար նկատի ունի Մարուքյանը), շարունակելու է տեղը չբերել, ինքը հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում: Թող ընտրի, մենք խնդիր չունենք: Ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնում ենք, թե՝ ոչ: Դրա գնահատողը ժողովուրդն է, ինքը դրա իրավունքը չունի: Հերիք ա մեր համեստությունը չարաշահել: Սա 2016, 17 թվականը չէ, որ իշխանության հետ հնարավոր լինի խոսել «առևտուր-շանտաժ» բանաձևով: Ինքնաոչնչացմանբ են զբաղված, թող մեր քաղաքական կրեդիտի մասին չանհանգստանան»:
Թե ինչ նկատի ունի Արմեն Աշոտյանի դեր ասելով, Փաշինյանն ասաց՝ ստեղծագործական:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր