Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

27 հուն 2020 14:47

Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը որոշել է մանդատը վայր դնել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրեմջյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ էր դարձել:
«Նոր ավարտվեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որը արտահայտել էին նախօրեին, այս դեպքի հետ կապված:

Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ հորդորեցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,-ասաց նա՝ հավելելով, որ Արմեն Եղիազարյանը դրական է արձագանքել իրենց հորդորին:
 
Երեկ արդեն հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:
Նշենք, որ դրանից հետո Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ այսօր հրատապ նիստ է գումարում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ:
Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ»,-ասված էր հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր