Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
«Փարպեցի փողոցում պառկեցրեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրեցին հետևից, որը շատ անհարմար է։ Տեղյակ չեմ՝ ով էր դիմել, բայց տեղեկություններ ունեմ, որ Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել է, որպեսզի նույնիսկ ապօրինություններով կամ տարբեր մեթոդներով կանխեն Հայաստանում մեր գործունեությունը, որպեսզի նրանք անարգել կարողանան իրենց ադրբեջանասիրական, տրանսֆիստիտամարմնավաճառասիրական գործունեությունն անարգելք իրականացնեն»,-ասաց Նարեկ Մալյանը։
Հարցին՝ հարցաքննվել է, թե ոչ, Նարեկ Մալյանը բացասական պատասխան տվեց. «Ներսում անձնական խուզարկություն են իրականացրել։ Ինձ մոտ եղած իրերն են ցուցակով արձանագրել, քանի որ ոչ մի արգելված բան չեն հայտնաբերել, ոչ մի բացատրություն տալու և արձանագրություն կազմելու նպատակ չի եղել»,-նշեց Նարեկ Մալյանը։
Դիտարկմանը, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարել է՝ բերման ենթարկելու նպատակը եղել են հեռախսներին տիրանալը, Նարեկ Մալյանն ասաց. «Երբ հարձակվեցին ինձ վրա, այդ ժամանակ հենց հեռախոսով էի խոսում, այդ հարձակման ժամանակ հեռախոսս գետնին ընկավ ու հիմա մի քիչ լավ չի աշխատում։ Հեռախոսը վերցրել են, ինչպես մյուս իրերը, փորձել ենք միացնել, չի միացնել, ինչ-որ տեխնիկական վնասվածք ստացավ»,-հավելեց Նարեկ Մալյանը։