Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

29 հուն 2020 12:55

Ես հեռախոսային կամ առերես զրույց չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ. Լարիսա Մինասյանը բացահայտումներ է անում

«Բաց հասարակության հիմանդրամներ»-ի դեմ իրականացվող քարոզչության նպատակը հանրային վստահությունը խարխլելն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բաց հասարակության հիմանդրամներ»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը։
Նա պնդեց՝ հիմնադրամի մասին կեղծ տեղեկություններ են տարածվում եւ անդրադարձավ այդ տեղեկություններին․ «Սուտ․  Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր հրահրելով։

Փաստ․ Ջորջ Սորոսը իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների շուկաներում, որոնք վերահսկվում են կարգավորիչ մարմինների կողմից:
Սուտ․ հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղության քարոզ: Փաստ․ հիմնադրամը Ադրբեջանի հանդեպ խաղաղության քարոզ չի ֆինանսավորել, բացի այդ ԼՂ հակամարտության հետ կապված որեւէ ծրագիր չի ֆինանսավորել:
Սուտ․  հիմնադրամը դրամաշնորհ է տվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին, ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին: Փաստ․ հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհ տրամադրել, որտեղ մինչ պաշտոն ստանալը աշխատել են այդ անձինք:
Սուտ․ հիմնադրամը կապ ունի «Սասնա ծռեր» կուսակցության հետ: Փաստ․ հիմնադրամը երբեւէ որեւէ կապ չի ունեցել եւ չունի այդ կուսակցության հետ չի աջակցել որեւէ կուսակցության:
Սուտ․ հիմնադրամը ֆինանսավորում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավին։  Փաստ․ հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի եւ մտքի դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից ստացել է դրամաշնորհ՝ 50 հազար դոլար 2010-2011 թվականներին, որի շրջանակներում կազմակերպել է 150 երեխաների ամառայն հանգիստը»:
Անդրադառնալով կապանում վարչապետի ասուլիսին սորոսականների մասին հարցին, Մինասյանը ասաց․
«Ես շատ բարձր գնահատեցի, որ վարչապետը ներկայացրեց, թե ում կողմից եւ ինչ նպատակով է այս արշավը սկսված։ Դրա նպատակը հանրային վստահությունը խարխլելն է, իսկ թե ով է դա անում եւ ինչու է դա անում, շատ հստակ հնչեց։ «Բաց հասարակության հիմանդրամներ»-ի լեգիտիմությունը նրանում չէ, որ մենք գործել ենք նախորդ կոռումպացված ռեժիմի օրոք, մեր լեգիտիմությունը նրանում է, ինչ մենք անում ենք, եւ անում ենք թափանցիկ, բաց եւ հաշվետու ձեւով։ Ինչ-որ տեղ համաձայն եմ վարչապետի հետ, որ նախորդ ռեժիմի կողմից մեզ չփակելու պատճառը բավականին նենգ էր, որովհետեւ նմանատիպ ռեժիմները շատ ավելի ազնիվ գտնվելով իրենց երկրներում փակել էին հիմնադրամը՝ Բելառուսը, Թուրքիան, Ադրբեջանը։ Նախկին իշխանությունը շատ ավելի հմուտ էր գտնվել, մի փոքր խումբ ՀԿ-ների պահում էր, ամենախիստ խոսող, ամենահիմնավոր քննադատող կազմակերպություններին պահում էր մարգինալացված վիճակում, ցույց տալու համար, թե ով է ասում չկան, մենք հո Ադրբեջան չենք»։
Պատասխանելով հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել է, ինչպես պնդում էր Նարեկ Մալյանը, Մինասյանն ասաց․
«Ես հեռախոսային կամ առերես զրույց չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, այդպիսի խոսակցություն չի եղել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր