Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

30 հուն 2020 12:35

Սուզանավեր, որոնք Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու դեպքում աշխարհը կոչնչացնեն 30 րոպեի ընթացքում

Հոդվածի հեղինակը կազմել է միջուկային սուզանավերի ցուցակ, որոնք արդեն Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և ԱՄՆ ռազմական նավատորմի մաս են կազմում, կամ շուտով շահագործման կհանձնվեն: Նշվում է, որ խորհրդային 941 «Շնաձուկ» նախագծի սուզանավերի հին օրինակները չեն դիտարկվում, քանի որ դրանց մեծ մասն արդեն չի շահագործվում:
Վարկանիշում հայտնվել են 955 «Բորեյ» նախագծի սուզանավերը, որոնք հրատարակությունն անվանում է «բալիստիկ հրթիռներով ամենաանձայն սուզանավերը», ինչպես նաև 667ԲԴՌՄ «Դելֆին» և 885Մ «Յասեն-Մ» նախագծերի սուզանավերը: Հեղինակի խոսքով` վերջինները կարող են ԱՄՆ-ի արևելյան ափին մոտենալ 2 հազար կիլոմետր հեռավորության վրա և նման հեռավորությունից խոցել թիրախներ` մինչև անգամ Մեծ լճերը:

Ցուցակում ամերիկյան սուզանավերից ներառվել են «Օհայո» տեսակի, ինչպես նաև «Կոլումբիա» նոր տեսակի սուզանավերը, որոնց կառուցումը սպասվում է հաջորդ տարի, իսկ զինանոցում հայտնվելը` 2031 թվականին:
Հրատարակությունը նշում է, որ թվարկված սուզանավերից մի քանիսն այնքան հզոր են, որ այդ մարտական մեքենաներից մեկն էլ բավարար կլիներ քաղաքի մեծության 288 թիրախ «ռադիկոակտիվ մոխրի վերածելու» համար:
«Իրականում Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու դեպքում այդ մեքենաները և դրանց ռազմական տեխնիկան կարող են ոչնչացնել քաղաքակրթությունն ավելի քիչ ժամանակում, քան անհրաժեշտ է, օրինակ, պիցցա պատվիրելու համար»,- գրում է հոդվածի հեղինակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր