Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

31 հուն 2020 11:54

Ի՞նչն եք կործանելու առաջիկա պատերազմում. մեր ինքնաթիռները խփվելու են ճնճղուկի պես, իսկ հակառակորդի տեխնիկա՞ն...

Վերջին շրջանում հանրությունը տեղեկացվեց ռուսական «ՍՈՒ-30» 4 կործանիչների ձեռք բերման մասին. Երկրի ղեկավարությունը նույնիսկ շտապեց ֆոտոսեսիա անցկացնել նոր ստացված «գույքի» հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պե՞տք էին այդ ինքնաթիռները մեզ եւ արդյոք դրանց ձեռք բերումը ֆինանսապես արդարացված է։


4 ոչ նոր կործանիչների (4+ տեխնոլոգիա) հայտնվելը ՀՀ սպառազինության համակարգում պետք է բացառապես հիմնավորել ՀՀ պաշտպանական դոկտրինայի դիրքերից։ Կա՞ նման փաստաթուղթ։ Չգիտեմ։ Համենայնդեպս, ՀՀ ներկայիս իշխանավորներից ոչ-ոք չի ասել, որ կործանիչների ձեռք բերումը նախատեսված է դրանով։ Դատելուվ մամուլում հրապարակված պաշտոնեական տեղեկատվությունից կործանիչները ձեռք ենք բերվել ՌԴ ներքին գներով։ Նկատի ունենալով МАКС օդային շոուի ընթացքում ՌԴ ՊՆ կողմից ինքնաթիռների ձեռք բերման պաշտոնապես հրապարակված գները, ստացվում է, որ յուրաքանչյուր ինքնաթիռի համար ՀՀ վճարել է շուրջ 1.5 մլրդ ռուբլի կամ 25 մլն դոլար (ընդամենը շուրջ 100 մլն դոլար)։ Դրա հետ կապված կա 2 հարց։
1. Ի՞նչն ենք մենք կործանելու առաջիկա պատերազմում։ Ադրբեջանական բանակի կրակային հզորությունը առնվազն 2.3 անգամ գերազանցում է մեր հնարավորությունները. 450 տանկը (որից 100-ը T-90, իսկ մնացածը Իսրայելի կողմից մոդեռնիզացված T-72-եր), 2000 БТР եւ БМП-ն (այդ թվում հարավաֆրիկյան), 700 հրետանական համակարգերը, ռուսական (այդ թվում՝ Солнцепек, չեխական հրթիռային համակարգերը, բելառուսական Պոլոնեզները, թուրքական , Կասիրգաները), ինչպես նաեւ շուրջ 120 ինքնաթիռներն ու 150 ուղղաթիռները մեծ ուժ են մեր համեմատությամբ։ Դրան պետք է ավելացնել առնվազն մի քանի հազար դրոն։ Բարեբախտաբար, մենք ունենք լավ դաշնակից. լեռները։ Անշուշտ մեր տրամադրության տակ կան ստրատեգիական, մեծ հեռավորության (300 կմ եւ ավել) հրթիռներ եւ այլ հնարավորություններ։

Հիմա հասկանանք. ի՞նչ են անելու այդ 4 կործանիչները։ Ընդամենը 4-ը։ Կործանելո՞ւ են այդ համակարգերը։ Իհարկե՝ ոչ։ Հակառակորդն ունի բարձր ճշգրտության եւ տարբեր բարձրությունների վրա անթերի աշխատող ԱՍԱ, բելառուսական Բուգ, Իսրայելական Բարակ - 8, ռուսական Ս-300 Ֆավորիտ ՀՕՊ համակարգեր։ Մեր ինքնաթիռները խփվելու են ճնճղուկի պես։ Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի վերը նշված 100 մլն-ը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման, հրթիռային հրետանու, հակադրոնային ցանցային համակարգեր ձեռք բերելու վրա։
2. Նշված 100 մլն-ից սոսկ մի մասն է վճարվել այսպես կոչված «կոռուպցիոն» փողերով։ Մյուս մասի համար վճարումն անհայտ ձեւով է կատարվել։ Եվ այստեղ հարց կա. կարո՞ղ է պարտք եք վերցրել։ ԱԺ-ն այդ մասին գիտի՞, հաստատե՞լ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր