Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

31 հուն 2020 12:54

Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է

2019 թ. հինգ հանդիպում է տեղի ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Յուրաքանչյուր հանդիպումից հետո Մամեդյարովն իր պատմությունը պատմել է, իսկ մեր պաշտոնական աղբյուրները մեկ-երկու շաբաթ տարել-բերել են, ինչ ասես իրար ասել են, մեր վրա ներազդել են, հետո հասկացել ենք, որ ոչինչ իր տեղից չի շարժվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը` անդրադառնալով արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Այս օրերին տեղի է ունեցել հերթական, մի փոքր ավելի երկար հանդիպում: Բայց երկար հանդիպումներ էլի են եղել` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, այնպես, որ խնդիրը հանդիպման տևողությունը չէ, այլ մենք ցանկացած բանակցություններից հետո պետք է կարողանաք խնդիրների մեկնաբանություններն  ի շահ հայկական տեսակետների տանել»,- ասաց նա:

Պողոսյանը նկատեց, որ Ադրբեջանում իշխանության փոփոխություն է սպասվում, և մեր ԱԳ նախարարությունը գիտակցում է, որ ներկայիս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երկար չի կարող պաշտոնավարել: Նման դեպքում դժվար, թե հանդիպեին և շատ լուրջ հարց քննարկեին, սակայն ըստ նրա` եթե մենք նոր իշխանություն ենք ընտրել հետաքրքիր գաղափարների համար և նրանք խոսք են տվել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ապա պետք է մեր ընտրությանը պահանջատեր լինենք:
«Խոստացել են, որ ամեն բան պետք է լինի թափանցիկ և հաշվետու, ուրեմն պետք է պահանջատեր լինենք, խոստացել էին` որևէ բան չի լուծվի առանց մեզ հետ այդ հարցերը քննարկելու: Ինձ համար արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ քննարկելու խնդիր է, այլ՝ հողի վրա»,- նշեց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի եռօրյա հանդիպումը:  Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդիպումից հետո հայտնել էր, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թ. ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր