Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

31 հուն 2020 16:01

Շատ են խոսում նաև այն մասին, որ Կորոնավիրուսը կարող է լինել կենսաբանական զենք

Չինաստանում նոր կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22–ին արտակարգ նիստ է հրավիրել Ժնևում։
Կորոնավիրուսի ախտանիշների, Հայաստանում դրա վտանգների և այլ հարցերի մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, ում խոսքերով, շուրջ մեկ տարի առաջ Բիլ և Մելինդա Գեյթսերն իրենց հիմնադրամով ժողով են կազմակերպել և իրենց բառերով պայմանականորեն ներկայացրել, թե ինչ տեղի կունենա Կորոնովիրուսով վարակման դեպքում. «Այն ժամանակ Կորոնովիրուսով համաճարակի կամ, ինչպես արդեն ԱՀԿ-ն է ներկայացնում, պանդեմիայի մասին խոսք չկար: Գեյթսերը ներկայացրել են, որ այդ պայմանական մոդելավորման դեպքում շուրջ 36 միլիոն մարդ է մահանալու:

Երբ համաճարակը բռնկվեց, Բիլ Գեյթսը 30 միլիոն դոլար հանգանակեց, որպեսզի իբրև պայքարեն համաճարակի դեմ: Բացի այդ, երբ համաճարակն ակտիվացավ, Գեյթսին հիշեցրեցին մեկ տարի առաջվա ժողովի ընթացքում ներկայացրած մոդելավորումը: Հարցեր ծագեց՝ արդյո՞ք սա իրենց ձեռքի գործն է: Այդ ամենից հետո Գեյթսերը սկսեցին արդարանալ՝ ասելով, որ իրենք այլ ձև էին ներկայացրել: Սա շատ հետաքրքիր փաստ է, չեմ ուզում միայն ինքս անել եզրակացություններ»:


Տիկին Խաչատրյանն ասուլիսի ժամանակ խոսեց այն մասին, որ վիրուսը կարող է կենդանիներից անցած ինֆեկցիա լինել՝ նշելով, որ մարդուց մարդուն էլ է փոխանցվում:
Նա ասաց, թե շատ են խոսում նաև այն մասին, որ դա կարող է լինել կենսաբանական զենք. «Այս առումով մենք խիստ վտանգի տակ ենք, որովհետև բազմիցս խոսել ու ասել ենք այն մասին, որ մեզ վրա կարող են կիրառել բիոլոգիական զենք: Դրա համար որպես պատերազմական իրավիճակում գտնվող երկիր, պետք է խիստ զգույշ լինենք:


Այս առումով Առողջապահության նախարարության կողմից կատարվում են որոշակի աշխատանքներ, և ես հանել եմ այդ աշխատանքների ցանկը: Մի քանի կետ եմ ուզում նշել, ինչից մենք կհանգենք այն եզրակացության, որ նրանք ոչ մի բան էլ չեն անում:
Օրինակ՝ կազմակերպում են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և ՀՀ-ում ձեռնարկվող  միջոցառումների շուրջ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում վերջինիս կողմից արգելվել է Չինաստանից սննդի ներկրումը: Սա ռեալ և ճիշտ քայլ է:


Իսկ այսօր Թորոսյանը հայտնեց, որ Արտաքին գործերի նախարարը  հայտարարություն կտարածի: Ասում են, որ չինացիների մուտքը Հայաստան կարգելվի: Բայց եկեք հաշվի առնենք մի բան՝ այս վիռուսը միայն չինացիներին չէ ախտահարում: Վարակվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեցել են շփում: Ասում են, ով օրվա ընթացքում յուրաքանչյուր վարակակիր վարակում է շուրջ 180 հոգու:
Եկեք պատկերացնենք, որ այն 2 չինացիները, ովքեր ժամանել են Հայաստան, այն բոլոր քաղաքացիներն, ովքեր այդ նույն ինքնաթիռով եկել են ու նույն ավտոբուսում են գտնվել, կարող են հանդիսանալ պոտենցյալ վարակակիրներ, և դա կարող են տարածել»:

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահի խոսքերով, ռեալ մտածելու դեպքում կհասկանանք, որ իրականում չենք կարողանալու վարակի տարածումը կանգնեցնել: Ընդհանրապես ցանկացած մարդ, ով վարակվում է վիրուսով, չի ազատվում դրանից, այն օրգանիզմից դուրս չի գալիս, որովհետև դա մտնում է օրգանիզմի բջիջների մեջ: Դրա համար ցանկացած վիրուսի կլինիկական դրսևորումները լինում են այն ժամանակ, երբ մարդու իմունետետը վատ վիճակում է»:
Տիկին Խաչատրյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց այս շրջանում տարրական հիգիենայի կանոններից բացի վարել առողջ ապրելակերպ. «Օրինակ ծխելն ու ալկոհոլ օգտագործելն իմունիտետը վատացնում է, դե թմրամիջոցների մասին խոսք անգամ չկա: Կարևոր է խմել շատ հեղուկ, օգտագործել վիտամին C: Հաջորդն իհարկե մաքուր օդն է: Խորհուրդ եմ տալիս խուսափել այն վայրերից, որտեղ մարդկային կուտակումներ կան: Վիրուսի գաղտնի շրջանը տևում է 10 օր, բայց տեսեք ինչ է անում մեր Առողջապահության նախարարությունն իր աշխատակիցներով՝ 3 անգամ ջերմություն են չափում: Նշեմ, որ միայն 25 տոկոս մարդկանց մոտ կարող են ինչ-որ կլինիկական ախտանիշներ լինել:

Չինաստանում այս ախտածին կորոնովիրուսը ավելի շատ հայտնաբերվել է առողջ մարդկանց մոտ: Հիմա յուրաքանչյուրս կարող ենք լինել այդ վիրուսի կրող և միայն ջերմության չափելը բավարար չէ: Թոքային ռենգեն են անում, որպեսզի հայտնաբերեն թոքաբորբ, որովհետև այս ինֆեկցիան հաճախակի դրսևորվում է թոքաբորբով: Այսինքն, այն միջոցառումները, որոնք ձեռնարկվում են Առողջապահության նախարարության կողմից, բավարար չեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր