Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 օգոս 2020 16:32

COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը յոթ օրվա ընթացքում ավելացել է 1,8 միլիոնով: Այս շաբաթվա ընթացքում վարակի տարածման աճը նվազել է մինչև 10,4%, գրում է «ՏԱՍՍ»-ը։


Ընդհանուր առմամբ, աշխարհում 19.1 միլիոն մարդու, կամ բնակչության 0.2% -ի մոտ արդեն իսկ հայտնաբերվել է COVID-19: Վարակի տարածման էպիկենտրոնները շարունակում են մնալ Ամերիկան և Ասիան, հատկապես ծանր իրավիճակ է  Լատինական Ամերիկայի նահանգներում, որոնք հինգերորդ տեղն են գրավում կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների տասնյակում:


Նշվում է նաև, որ դեպքերի աճը վերսկսվել է Արևմտյան և Հարավային Եվրոպաներում, որտեղ իշխանությունները ստիպված են կրկին սահմանափակումներ կիրառել։


Միևնույն ժամանակ, պայմանական մահացությունը (վերջնականը կարող է որոշվել համաճարակի ավարտից հետո) նվազել է մինչև 3,7%։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով աշխարհում մահացել է մոտ 715 հազար մարդ:


Միևնույն ժամանակ վերականգնվածների թիվը արագորեն աճում է. յոթ օրվա ընթացքում բուժվել է մոտ 1,4 միլիոն վարակված մարդ, ինչը շաբաթական ամենաբարձր ցուցանիշն է: Ընդհանուր առմամբ, 11,6 միլիոն մարդ՝ վարակվածների ավելի քան  60% -ը, արդեն իսկ հաղթահարել է հիվանդությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր