Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

01 փետ 2020 12:55

Օրենքով գող «Շաքրո Մոլոդոյը» Կառլեն Ազիզբեկյանից երկու խաղատուն է խլել

Ռուսաստանի քննչական կոմիտեն որոշում է կայացրել լրացուցիչ նախաքննական ստուգում անցկացնել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների նկատմամբ, որոնց միջոցով քրեական աշխարհում Շաքրո Մոլոդոյ մականվամբ հայտնի օրենքով գող Զախարի Քալաշովը Մոսկվայում երկու խաղատուն է խլել: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը: Նշվում է, որ տուժածը՝ «Կրիստալ» և «Golden Palas» խաղային հաստատությունների նախկին համասեփականատեր Կառլեն Ազիզբեկյանը, խնդրել է ստուգել ՌԴ գլխավոր դատախազության հատուկ գործերով նախկին քննիչ Նիկոլայ Ատմոնևի հեղինակության հետ ունեցած հնարավոր կապերը, որը ներգրավված է եղել երկու խաղատների ռեյդային զավթմանը: Ազիզբեկյանի խոսքով՝ Ատմոնևը նյութեր է պահանջել խաղատան մեկ այլ բաժնետիրոջ փաստաբան Վլադիմիր Դուխնովի անհետացման մասին, ապա գործը փակել է «հանցագործության դեպքի վերաբերյալ տվյալների բացակայության» ձևակերպումով: 10 տարի անց ՌԴ Քննչական կոմիտեն անօրինական է ճանաչել այդ որոշումը, ինչպես նաև Ազիզբեկյանի դեմ քրեական գործի հարուցումը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր