Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

03 փետ 2020 15:28

Լապշով, դու հաստա՞տ Լապշինը չես. ադրբեջանցիները խառնվել են իրար

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Լապշովների հարգարժան զույգը որոշել է այցելել արևոտ Ադրբեջան: Նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ է իրենց սպասում նավթային երկրում: Նրանք ժամանում են Բաքվի օդանավակայան, գնում են անձնագրային հսկողության և հանկարծ այնտեղ նրանց անձնագրերը վերցնում են և հեռանում: Այնուհետև հարցնում են. «Դուք Լապշիննե՞րն եք»: Նրանք պատասխանում են. «Ո´չ, մենք Լապշովներն ենք»:
Ադրբեջանի սահմանապահները վազում են այստեղ-այնտեղ, զանգում ինչ-որ տեղ:
Պետք է շեշտել, որ նրանք իմ մասին ընդհանրապես չէին լսել, նրանք ոչինչ չգիտեին Մինսկում իմ ձերբակալության և Ղարաբաղ մեկնելու համար Բաքու արտահանձնելու մասին, նրանք ոչինչ չգիտեին ինձ սպանելու փորձի մասին: Ադրբեջանցիներն ասում են. «Լապշով, Լապշին … դուք հաստա՞տ Լապշինները չեք: Իսկ Լապշինը ձեր ի՞նչն է»: «Ո´չ, մենք Լապշովներն ենք: Մենք ոչ մի Լապշին չգիտենք»:
Այլևս ծիծաղելի չէ, հիմար արկածախնդրությունը երկարում է, երեխաները լաց են լինում, ադրբեջանցիներն վազում են և բղավում: Նրանց, ի վերջո, բաց են թողնում և նրանք մի քանի օր անցկացնում են Բաքվում, բայց տհաճ հուշ է մնում: Տուն վերադառնալուն պես նրանք որոշում են համացանցում որոնել, թե ով է խորհրդավոր Լապշինը, որի պատճառով Բաքվի օդանավակայանի բոլոր սահմանապահները վազում էին խուճապի մեջ և զանգում ինչ-որ տեղ:



Նրանք հեշտությամբ գտել են իմ բլոգը, կարդացել այն: Այդպես մենք հանդիպեցինք: Լապշովները հանդիպեցին Լապշինի հետ և լուսանկարվեցին որպես հիշատակ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր