Թիվ 99 երթուղին սպասարկող «Գազելը» վթարի է ենթարկվել. վարորդը եղել է ոչ սթափ վիճակում. կան վիրավորներ

Վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
«Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։