Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

05 փետ 2020 12:50

Գործե՛ք արագ, հերիք է փառքի լարերի վրա նիրհեք, պետությո՛ւնն եք վտանգում

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Հայրապետյանի ու մյուս նախկին թալանչիների, իշխող քրեածին տարրերի ու նրանց մերօրյա խամաճիկների գնալով ավելի սանձարձակ դարձող հաթաթաները հուշում են, որ սողացող հեղաշրջումը նոր փուլ է մտել։ Իշխանությունը եթե բավարարված է իրավապահ համակարգի հիմնականում ցուցադրական գործունեությամբ, ապա շատ շուտով երկիրը իրական կրիմինալ ռևանշի առջև կկանգնեցնի։ Սթափվե՛ք ու սկսեք մաքրել համակարգերը։ Փոխեք համայնքային և հանրային ծառայությունների մասին օրենքները, պարտադիր վերաատեստավորման ընթացակարգեր սահմանեք, սկսեք հետաքննություն 2013թ. կեղծված ընտրությունների և իշխանության բռնազավթման մասով, դրա, մարտի 1-ի և այլ հանցագործությունների ու համակարգային գանձագողության հենքով տվեք նախկին ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը, վերջապես ընդունեք ապօրինի հարստացման օրենքը և սկսեք հարստահարել կրիմինալն ու թալանչիներին, որոնք այսօր ամբողջ ռեսուրսը ծախսում են պետության դեմ, ապահովեք Արցախում քրեաօլիգարխիայի մնացուկների ջախջախումը և ժողովրդավարական ուժերի լիակատար հաղթանակը, արագացրեք սահմանադրական փոփոխությունները։
     Գործե՛ք և գործեք ԱՐԱԳ, հերիք է փառքի լարերի վրա նիրհեք, պետությո՛ւնն եք վտանգում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր