Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 փետ 2020 13:37

Փաշինյանն էլի իր սիրած վայրում կգտնվի՝ փողոցում.Արդեն իսկ խախտելով հանրաքվեի մասին օրենքը՝ անցել են քարոզարշավի

Մենք, որեւէ պատճառ չունենք իրավաբանների եւ փաստաբանների մեծ բանակին չհավատալու եւ որեւէ պատճառ չունենա այդ դիլետանտների խմբակին հավատալու, որոնք միայն մեկ նպատակ ունեն իրենց ղեկավարի հետ միասին՝ վերացնել Սահմանադրական կարգը, վերացնել այս դատարանը, մարդկանց փոխարինել իրենց ուզած մարդկանցով։ Այս ամսին այսօր՝ փետրվարի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեին։Նրա խոսքով՝ սա հակապետական եւ հակասահմանադրական քայլ է. «Իրենք արդեն իսկ խախտելով հանրաքվեի մասին օրենքը՝ անցել են քարոզարշավի, արդեն իսկ իրենց տարերքի մեջ են, դրանք՝ հայհոյանքներն են, անեցքներն են, այդ տիրույթում իրենք մրցակից չունեն եւ չեն կարող ունենալ։ Այն բոլոր ուժերը, որոնք լինելու են այս ամենի կողքին, մեղսակից են լինելու, որովհետեւ ժամանակը գալու է եւ պարզ է լինելու, որ սա հակաօրինական ճանապարհ է եւ հակաօրինական հանրաքվե։ Հանրաքվեն մի գործընթաց է, որ Նիկոլ Փաշինյանն էլի իր սիրած վայրում կգտնվի՝ փողոցում, կբղավեն, իրենց ամբողջ թշնամանքն ու ատելությունը նորից կգեներացնեն»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր