ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ          Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ       Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան    

13 փետ 2020 11:38

Մարգարիտա Սիմոնյանի զզվելի հայտարարության հետքերով. հեգնո՞ւմ է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի անկախությունը

Ռուսահայ լրագրող, RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր և ռուսահպատակ Մարգարիտայի զզվելի հայտարարության հետքերով․․․

Lragir.am-ը գրել է․ Ռուսական պաշտոնական պրոպագանդայի հայկական ազգանունով ներկայացուցիչ՝ արմատներով հայուհի Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարհանման առնչությամբ, որ իրականացրել է Ռուսաստանը․․․

Տարհանման ամբողջ պատմության մեջ տիկին Մարգարիտային «զարմացրել» է մի բան, որը թերևս մարդկային տեսանկյունից պետք է որ լիներ ամենահասկանալիներից մեկն ու չառաջացներ որեւէ զարմանք․․․

Այսպես, նրան տարօրինակ «զարմացրել» է, որ Ռուսաստանի տարհանած մարդկանց շրջանում եղել է 16 մարդ, որն ըստ մեծապատիվ տիկնոջ՝ «կոպիտ ասած, մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ․․․

Ինչ բալասան է մեր սրտի համար: Այսինքն` այս մարդիկ գնացել են իրենց երկրների դեսպանատներ` փրկվելու, իսկ նրանց ասել են․․․

«Ինչ է, ձեռ եք առնո՞ւմ: Մենք ինչպե՞ս պետք է ձեզ տարհանենք: Գնացեք ռուսների մոտ` հին ավանդույթի համաձայն, նրանք բոլորին փրկում են»- գրել է Սիմոնյանը և ավելացրել՝ «Ընթանում էր փառահեղ անկախության 30-րդ տարին»․․․

Մարգարիտա Սիմոնյանը հեգնում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի անկախությունը․․․

Ընդ որում, հեգնում է մի առիթով, որը երևի թե որևէ ողջախոհ արարածի մոտ որեւէ պետության անկախության հանդեպ հեգնանքի փոխարեն, պետք է առաջացներ մարդասիրական զգացում ու թերևս նաեւ հպարտություն Ռուսաստանի նկատմամբ՝

որ կարողացել է մարդասիրական ծառայություն մատուցել պետությունների, որոնք, ի դեպ, համարվում են դաշնակիցներ եւ ՌԴ հետ միասին նույն տնտեսական ու ռազմական բլոկներում են․․․

Բայց Մարգարիտա Սիմոնյանի մոտ կորոնավիրուսից մարդկանց փրկելն առաջացնում է փաստորեն այլ զգացումներ․․․

Դժվար է ասել՝ պաշտոնական պրոպագանդայի «մահապարտները» Ռուսաստանում օժտվա՞ծ են ազատ զգացմունքայնության իրավունքով, թե ոչ, բայց որ Սիմոնյանի գրառումը մեղմ ասած հարցեր է առաջացնում նրա մարդկային մի շարք հատկանիշներով օժտվածության առնչությամբ, թերևս հաստատ․․․

Ավելորդ է գուցե բացատրել, որ համաճարակի պայմաններում լայն տարհանման գործընթացը անշուշտ մեծ հնարավորությունների հարց է․․․

Եվ այդ առումով, միանգամայն բնական ու բանական է, որ կարող են լինել ռացիոնալ որոշումներ, երբ մի անկախ պետությունը կարող է մեկ այլ պետության դիմել՝ հնարավորությունները ռացիոնալ օգտագործելու համար․․․

Ի վերջո, այդօրինակ փոխօգնությունն անկախ պետությունների միջեւ գործակցության բնականոն ընթացքի մաս է, հաճախ երբ նրանք նույնիսկ գտնվում են ոչ թե միասնական տնտեսական կամ անվտանգային տարածքում, այլ անգամ հակադրության մեջ․․․․

Միևնույն ժամանակ, Մարգարիտա Սիմոնյանի գրառումից միանգամայն պարզ է, թե Ռուսաստանը ղեկավարող նրա անմիջական հրամանատարներն ինչու չեն կարողանում որեւէ կերպ գտնել իրական դաշնակից պետություններ ու հանրություններ,

որոնք Ռուսաստանի հետ դաշնակցում են խնդիրներ լուծելու և զարգանալու համար, ոչ թե ընդամենը ավելորդ խնդիրներ չունենալու տրամաբանությունից դրդված․․․

Հավելենք, որ Մարգարիտան, մշտապես աչքի է ընել իր ռուսահպատակությամբ, ու այստեղ խնդիրը ոչ թե ռուսների, այլ վերջինիս ճղճիմ հոգեկերտվածքի, որ սեփական շահերի համար, նա պատրաստ է լիզել ռուսների համապատասխան տեղը․․․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր