9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի          Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը       Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն    

20 մայիս 2026 21:30

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից սահմանափակnւմ է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից սահմանափակnւմ է Հայաստանից ծաղիկների ներմուծումըՌոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագումով և առաքմամբ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։ 

Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում։

Որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունը և արտահանման պոտենցիալը պաշտպանելու նպատակով։

Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Դա կազմում է ողջ 2025 թվականի ընթացքում հայտնաբերումների ընդհանուր քանակի 77%-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր