Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

13 փետ 2020 11:59

Ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները

Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։ Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին ապրել սովորելու չի լինում։ Դա սկսվում է մեղքն ու մեղավորությունը նախ ինքդ քո, ոչ թե կողքինի մեջ փնտրելով, որ այլոց մեղադրելով խնդրից խուսափես։



Փոփոխությունը պիտի սկսես քեզնից, որփոխվելով սկսես օգնել կողքինին փոխվել։ Մնացած բոլոր դեպքերում ցավը չի պակասելու, միայն ավելանալու է։ Ինչպես որ այսօր է։ Ու ես գիտեմ, այսօրվա մեղավորը ես եմ, հենց ես...

Հ.Գ. վստահ եմ` եղել են վարտիքի թեմայի շուրջ պատկան օղակների ուշադրությունը հրավիրողներ, բայց ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր