Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          5 մարդ ձերբակալվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել       ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ    

25 նոյ 2025 22:09

Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն վերածվել է մոխրակույտի

Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն վերածվել է մոխրակույտիՆոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Բ․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Այրվել է ավտոմեքենան` մասամբ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր