Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

13 փետ 2020 14:21

Եթե տեղեկությունը հաստատվի, հայկական կողմը պետք է դադարեցնի ԼՂ հարցով բանակցությունները

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում  երեւում է ադրբեջանցի Սամիր Մամադովի Twitter-յան գրառումը, որտեղ ասված է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպել է Ադրբեջանում ԼՂ ներկայացուցչի հետ։
Նա, մասնագորապես, նշել է. «Պահանջում եմ հենց այս պահին Հայաստանի ԱԳ նախարարին խոսել Անդրեյ Կասպերչիկի հետ եւ բողոքարկել ստորեւ նշվածը։



Ավելին, Հայկական կողմը պետք է պահանջի այս տեղեկության հերքումը։ Իսկ եթե հերքում չլինի, ապա Հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները մինչեւ բանակցային օրակարգի հստակեցում։
Զավեշտը այն է, որ այս տեղեկությունը տարածվում է այն բանից հետո երբ ԵԱՀԿ նախագահը հայտարարում է, որ բանակցություններում կա դրական դինամիկա, նույնը հայտարարում է նաեւ Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի փոխնախարարը։ Հասարակությանը ամեն կերպ մոլորեցնելու տեղը, թե բա ամեն ինչ նորմալ է, գործով զբաղվեք։
Հ.Գ. Այս հայտարարության ամենա վտանգավոր կետը. «Շնորհավորում է իրեն ադերբեջանի ազգային ժողովում որպես ադերբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներկայացուցիչ ընտրվելու կապակցությամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր