16:50 - Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության         16:35 - ԶՈՒ հատուկ նշանակության դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով      16:15 - Որտեղի՞ց է վերցված «Այո»-ի 3 մլն դրամանոց շտաբի հաղթած լոգոն    

14 փետ 2020 12:17

Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցիներին.Ղարաբաղի վրա հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում ՀՀ-ի վրա

Միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Այս մասին Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին։


«Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ սպանել է հայի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից՝ քնած հայ սպային կացնահարելու գործը և թե ինչպես ադրբեջանցին հերոսացվել է իշխանությունների կողմից։
ՀՀ վարչապետը նկատեց նաև այն, որ ժամանակին Ադրբեջանի կողմից ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը։ Այդ պատճառով մարդիկ տարիներով չէին կարողանում դուրս գալ նկուղներից։

«Արցախի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել։ Ո՞ր երկիրն է պատրաստ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն՝ իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան և չեն եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ։ «Այն ունի շատ պարզ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից որևէ կառուցողական քայլ բանակցային պրոցեսում Հայաստանը չի տեսել, թեպետ, նա նկատեց, որ հաջողվել է Իլհամ Ալիևի հետ հասնել շփման գծում լարվածության թուլացմանը։





Փաշինյանը հույս հայտնեց, որ կառուցողական քննարկումների արդյունքում ոչ միայն կհաջողվի պահպանել համեմատաբար կայուն իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրական կարգավորում։ ՀՀ վարչապետն անդրադարձավ Հայաստանից, Ադրբեջանից, Ղարաբաղից լրագրողների փոխանակման ծրագրին՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն կշարունակվի։
armenpress.am


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր