Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 փետ 2020 13:26

Զինվորները մեղավոր չեն, որ պետական կառույցների միջև անհամաձայնություն կա

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այլևս հնարավոր չէ թաքնվել «քրեական ենթամշակույթի», ընտանեկան դաստիարակության, «դեդավշինայի» և նման այլևայլ հնդհանրական գնահատականների վարագույրի հետևում: Սպանությունները հաջորդում են միմյանց, տարբեր զորամասերում: Բացի հոգեպես սպանված հարազատները, բացի հասարակության մեջ ծավալվող անհանգստությունն ու ենթադրությունները, հենց զորամասերի տղաների մեջ են ահագնանում անպատժելիության հանդգնությունը մի կողմից, տագնապները՝ մյուս կողմից:


Բանակի իրավապահ համակարգի անհասկանալի հապաղումը մղում է մի սարսափելի կործանիչ երևույթի՝ բանակի ներսում անձնական ինքապաշտպանության կազմակերպման: Ծառայողները տեղյակ են տարիներ շարունակ չբացահայտված, կամ կեղծ «բացահայտված», ուրիշի հանցանքի համար պատիժ սահմանելու երևույթին: Տեղյակ են նաև, որ հեղափոխությունից հետո էլ կեղծ դատավարությունների դեմ բողոքները գործերի վերանայման չեն տանում: Ոչ մի քարոզ, ոչ մի բարոյախոսական խրատ, սպանությունների մասին ոչ մի ընդանրական գնատական չեն փոխում և չեն փոխելու նրանց համոզմունքն այն մասին, որ իրավական ինստիտուտը չի գործում կամ, որ ավելի վատ է, գործում է իրավունքի և արդարության դեմ: Սպանվողները մեղավոր չեն, որ սպաները քիչ են վարձատրվում, որ ռազմական ու քաղաքացիական արդարադատության ինստիտուտները չեն գործում: Զինվորները մեղավոր չեն, որ պետական կառույցների միջև անհամաձայնություն կա:


Բանակը որևէ հետազոտություն պատվիրե՞լ է հասկանալու համար, թե իրականում ի՞նչ է կատարվում գործող բանակում, ի՞նչ են մտածում այդ մասին սպաներն ու զինվորները, ինչի՞ կարող է հանգեցնել այս ամենը բանակում, թե՞ շտաբում նստածներն իրենց ծանոթ տեսություններից ընդհանրական գնահատականներ են ներկայացնում: Որևէ դաշտային աշխատանք արվե՞լ է, զորամասերի ներսի հարաբերությունների տարբերությունների մասին փաստարկված նյութեր կա՞ն, որևէ սանդղակ կա՞ «լավ» ու «վատ» զորամասերի, գիտե՞ն այդ տարբերությունների պատճառները, թե՞ շտաբում նստածներն ամեն ինչ գիտեն և որևէ վերլուծության կարիք չեն զգում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր