ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որ այսօր ՀՀ-ն գոյություն ունենա    

23 նոյ 2021 11:35

Սահմանների որոշարկմամբ «որոշարկվելու» է միայն այն հերթական կետը, որտեղից թշնամին շարունակելու է Հայաստանի բռնազավթման հաջորդ փուլը բոլոր հնարավոր միջոցներով

Ազգային միակ իրական անվտանգային օրակարգը պետք է լինի մեր բանակի արագ և որակյալ վերականգման ու արդիականացման գործընթացը և թշնամու հետ հաջորդ բախմանը պատրաստվելը. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


«Մեզ փորձելու են համոզել, որ սահմանների որոշարկմամբ լուծվելու են մեր բոլոր խնդիրները՝ մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանի խորհրդանշական դաշտը զավթածները տարիներ շարունակ թաքուցյալ և անթաքույց կերպով քարոզում էին «Արցախն է ձեր լավ չապրելու պատճառը» կեղծ և քայքայիչ մտայնությունը։


Սահմանների որոշարկմամբ «որոշարկվելու» է միայն մեկ բան՝ այն հերթական կետը, որտեղից թշնամին շարունակելու է Հայաստանի բռնազավթման հաջորդ փուլը կոշտ և փափուկ ուժի բոլոր հնարավոր միջոցներով։


Հետևաբար, ազգային միակ իրական անվտանգային օրակարգը պետք է լինի մեր բանակի արագ և որակյալ վերականգման ու արդիականացման գործընթացը և թշնամու հետ հաջորդ բախմանը պատրաստվելը»,- գրել է Ոսկանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր