Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 փետ 2020 14:35

Տեսանյութ. Նարեկ Սամսոնյանը մտահոգված է, որ իրեն չեն կալանավորել. Երկրում իրավական խուլիգանություն է տեղի ունենում

Նարեկ Սամսոնյանը մտահոգված է, որ իրեն չեն կալանավորել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը։
«Այս երկրում իրավական խուլիգանություն է տիրում։ Ով վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատում է, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ցոփ ու շվայտ, հոռի կյանքը բերում է քաղակական և հասարակական ասպարեզ, կարող է հայտնվել այն իրավիճակում, որում ես եմ։ Հարուցվել է քրեական գործ՝ իրենց կողմից արձանագրված չեղած ցուցմունքի վրա։ Ամեն ինչ օրինաչափ էր, ես ավելին չէի սպասում։ Միակ հիասթափությունս պայմանավորված է խափանման միջոցի ընտրությամբ, որովհետև կարելի էր կալանավորել, օրինակ՝ երկու ամսով կալանավորել, հետո՝ ևս երկու ամսով կալանավորել, վերջում տալ ինչ որ վնգստացող դատավորի՝ 2 տարի ազատազրկում զուտ նրա համար, որ դու Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թանկարժեք լափի մասին գրել ես։ Դրա համար կարելի է նստել 2 տարի»,- ասաց Սամսոնյանը։
Ն.Սամսոնյանը հայտնել է, որ նա այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել, այսպես կոչված, «Իկռայի» գործով։ «Սուտ մատնություն է համարվել ոչ թե իկռայի գնման փաստը, այլ Նիկոլ Փաշինյանի՝ ՊԵԿ-ին հրահանգ տալու փաստը։ Փաստացի ՀՔԾ-ն ընդունում է, որ 3000 դոլարով իկռայի գնման փաստը կա»,- հայտարարեց Ն.Սամսոնյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր