Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

17 փետ 2020 10:38

Ես մինչեւ հիմա սիրում եմ քեզ…Ներիր ինձ…կորցրինք միմյանց

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Ռուսական նոր սենսացիաներ» («Новые русские сенсации») հաղորդման ընթացքում դիմել է նախկին ամուսնուն՝ 84-ամյա Արմեն Ջիգարխանյանին։
«Թանկագին Արմեն Բորիսովիչ, իմ սիրելի Ջիգոչկա։ Երեք տարի է անցել մեր բաժանումից։ Կարծում եմ՝ դա նույնիսկ բաժանում չէ, հավանաբար, ճիշտ կլինի ասել՝ կորցրինք միմյանց»,- հայտարերել է Վիտալինան։

Նա ընդգծել է, ոչ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը շարունակում է մնալ իր կյանքի գլխավոր մարդն ու միակ ամուսինը. «Ես մինչեւ հիմա սիրում եմ քեզ… Եթե ես կարողանայի փոխել հանգամանքները, ես պարտադիր քո կողքին կլինեի…»:
Վիտալինայի խոսքով՝ ինքը բաժանումից հետո փորձում է այնպես ապրել, որ չամաչի նախկին ամուսնուց։ Արտիստն ապրումներ ունի այն պատճառով, որ իրենց չի հաջողվել նորմալ հրաժեշտ տալ միմյանց։

Հիմա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան միայն մի բանի մասին է երազում. «Ես շատ կցանկանայի քո կողքին լինել։ Եվ ես վստահ եմ, որ դու լավ կզգայիր։ Ներիր ինձ»,- արցունքներն աչքերին՝ ասել է նա։
Բոլորովին վերջերս հայտնի է դարձել, որ դերասանը կրկին ապրում է երկրորդ կնոջ՝ Ստեփանի մայրիկի՝ Տատյանա Վլասովայի հետ։

Teleprogramma.pro-ի հետ զրույցում Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին պատմել է արտիստի տրամադրության ու առողջության մասին։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր