ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

17 փետ 2020 13:16

Տեր հայր, մեզ հյուր եկեք.Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ավագ քահանայի «անվճար մարմնավաճառների» վերաբերյալ խոսքերը

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ավագ քահանա Դմիտրի Սմիրնովի խոսքերը, որը քաղաքացիական կանանց «անվճար մարմնավաճառներ» է անվանել:

«Տեր հայր, մեզ հյուր եկեք։ Նայեք՝ ինչպես է ապրում նորմալ ընտանիքը։ Երեք երեխա, երկու մայրիկներն էլ մեզ հետ են ապրում, նորածնի քույրերն ամբողջ օրը մեզ մոտ են, Տիգրանի եղբայրը, մայրիկի քույրը (նրա որդին մահացել է, մենք նրան մեզ մոտ ենք բերել)։ Երեխաները սովոր են աղոթել մինչեւ քնելը. երբ չարություն են անում, կամ ստելու գայթակղություն է առաջանում, միշտ հիշում են, որ Աստված կարող է զայրանալ։ Մեծահասակները եւս աստվածավախ են։
 
Վեցամյա Մարիանան արդեն ինքնուրույն կարդացել է մանկական Աստվածաշունչը։ Բագրատը նոր է սկսել կարդալ… Եվ, այո, մենք քաղաքացիական ամուսնությամբ ենք ապրում»,- Telegram-ի իր ալիքում գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Ամեն անգամ ինչ-որ մեկը հանդես է գալիս անվճար մարմնավաճառների, «օգտագործելու ու թողնելու», «իսկ կարգավիճակի» մասին ելույթներով, եւ այս ամբողջ մամռակալած հետսովետական աղբը ոչ մի կապ չունի հավատի հետ, ես կրկին չեմ ամուսնանում։ Պարզապես սկզբունքի պատճառով»,- հավելել է RT-ի գլխավոր խմբագիրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր