17:06 - Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան         16:45 - Տեսանյութ.Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր      16:24 - Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե...    

17 փետ 2020 14:45

Բողոքի ակցիա. Նախարարն անձամբ պետք է գնար այն զորամասեր, որտեղ սպանություն է եղել.Մեր զինվորը չգիտե,թե որ կողմից է այդ գնդակը ստանալու

Մեր զինվորն այսօր ավելի վատ վիճակում է՝ կանգնած է գնդակի տակ, ու պարզ չէ, թե որ կողմից է այդ գնդակը ստանալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում գրանցված սպանությունների եւ ինքնասպանությունների աճին։
Նրա խոսքով՝ 2 կարեւոր հարցի մասին է խոսքը՝  մեր անվտանգության եւ երեխաների, որոնք զոհվում են խաղաղ պայմաններում։



«Հեղափոխության օրերին բոլորս անհանգիստ սպասում էինք, թե սահմանին ինչ կլինի, բայց  արտառոց ոչինչ էլ տեղի չէր ունենում, հեղափոխությունից հետո էլ, երբ իրավիճակն անկայուն էր, նորից սպանություններն այս քանակին չէր հասնում, ոնց որ այս 40 օրերի ընթացքում։ Սա պետք է բացատրություն ունենա, եւ այս բացատրությունը մեզ պետք է տան պաշտոնատար անձինք՝ առաջին դեմքերից սկսած»,– ասաց Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնյաները պետք է բացատրություն տան այս դեպքերի վերաբերյալ, թե որն է պատճառը, որ մինչեւ այսօր, որեւէ հանցագործություն մինչեւ վերջ չի բացահայտվել. «Գիտեմ, որ պարբերաբար հանդիպումների ժամանակ դատախազությունը, իրավապահ մարմինները մեծ հպարտությամբ ասում են, որ իրենք այս գործերի 90 տոկոսը բացահայտել են, ստում են, որովհետեւ այս գործերի մեծ մասը թերի բացահայտված է, կամ առհասարակ բացահայտված չեն իրական մեղավորները, եւ նաեւ սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբար տեղի են ունենում սպանություններ եւ մահվան դեպքեր։ Կա ստանդարտ սցենար՝ ոչ դատախազությունը, ոչ իրավապահ մարմինները տեղից չեն շարժվում։ Ինչո՞ւ որեւէ մեկի հեռացման մասին, քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, մի խոսք անգամ չկա»։
Կարապետյանցի խոսքով՝ ամբողջ մեղքը բարդվում է հասարակության վրա։
«Հիմա նոր թեզիս են գտել՝ համարում են, որ ժողովուրդը, որը գոնե 1 արու զավակ ունի, բոլորս քրեական ենթամշակույթ կրող ենք, մենք մեր երեխաներին դաստիարակում ենք որպես գողականներ ու ուղարկում ենք բանակ, ու այդ 18 տարեկան «լակոտը» կարողանում է կայացած բանակը կազմաքանդել ու իր բարքերը ստիպել։ Պարոն Փաշինյան, եթե ձեր Կառավարությունում լինի մարդ, որը քրեական բարքերի կրողը լինի, գա մտնի ու փորձի ձեր նախարարներին, փոխնախարարներին գողական կարգերով կարգի հրավիր, դուք ի՞նչ կանեք այդ մարդուն, կարգի չե՞ք հրավիրի։ Թույլ չենք տալու մեր երեխաներին մատաղ անել։ Մի ստիպեք, որ մենք ավելի քայլերի կոշտ քայլերի գնանք, մի ստիպեք, որ կոչ անենք՝ ՀՀ փողոցներ դուրս գան պոտենցիալ զինվորների մայրերը, դա կլինի արդեն քայլը, որին մենք չենք ուզի գնալ»,– ասաց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ նախարարը, ռազմական ոստիկանության պետն անձամբ պետք է գնան այն զորամասեր, որտեղ սպանության դեպքեր են գրանցվել. «Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն եւ ինքնասպանություն է եղել ու մինչեւ այդ գործը չբացահայտվեր, տուն չգային, տեղաշոր չմտնեին։ Կան զորամասեր, որոնց մասին մենք երբեք չենք լսել, որովհետեւ այդ զորամասերում չեն լինում այսպիսի խնդիր»։
Ակցիայի մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, այնուհետեւ ստորագրեցին դրա տակ, հանձնեցին Կառավարության նամակների վարչություն։
ՀՀ իրավատեր քաղաքացիների անունից տարածված հայտարարությունում ասվում է.
«Դատապարտում ենք բանակում զինվորների սպանությունների/ինքնասպանությունների շարունակական դեպքերը։
Դատապարտում ենք դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը և լռությունը։
Դատապարտում ենք գործերի թերի բացահայտումը/կոծկումը։
Պահանջում ենք՝
Կառավարության առաջիկա նիստից անմիջապես հետո՝ 20.02.2020թ․, հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարար, Ռազմական ոստիկանության պետ, Գլխավոր շտաբի պետ, Քննչական կոմիտեի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության պետ»։
Նշենք, որ այս տարվա սկզբից բանակում խաղաղ պայմաններում արդեն 14 մահ է գրանցվել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր