Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

17 փետ 2020 15:46

Հակառակ կողմը զբաղված է կացինը սրելով եւ հարմար պահի սպասելով, թե երբ է օգտագործելու այն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի ունեցավ պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մյունխենում տեղի ունեցած իրադարձության ժանրն  այնպիսին էր, որ  կողմերին դիրքորոշում արտահայտելու համար տրված ժամանակը սահմանափակ  էր, հետևաբար, այդ  ամեն ինչից կատարելության սպասելը ճիշտ չէր լինի:  Սա բանակցություն չէր և սրանով ոչինչ չէր որոշվում, ուղղակի այս իրադարձության միջոցով  կողմերին հնարավորություն էր  տրված,  որպեսզի ամեն մեկն իր դիրքորոշումը  հայտնի, հիմնավորի սեփական դիրքորոշումը ,  նաև դիմացինի դիրքորոշումը  ինչ-որ  չափով վիճարկի , եթե  իհարկե դրա անհրաժեշտությունը  տեսնում էր:
Ռուբեն Մեհրաբյան

Փաշինյանն այն ամենից ինչից խոսեց, առաջնահերթ էր և կարևոր: Նա խոսեց այնքան, ինչքան  հնարավոր էր  խոսել 45 րոպեի ընթացքում, որովհետև այն ինչ առաջնահերթ էր և կարևոր միայն դրա շարադրանքը կտևեր մի քանի օր: Ղարաբաղյան կոնֆլիկտը հենց նրանով է բարդ, որ առկա են բազմաթիվ և առաջնահերթ նշանակության խնդիրներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը ընդգծում է, որ բանակցությունների սեղանի շուրջ երկու կողմերն էլ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական,  յուրովի են պատրաստված և պատրաստ են սեփական դիրքորոշումը առաջ տանելուն և դա էլ անում են բանակցությունների ժամանակ:



Հարցին քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր ագրեսիվ հռետորաբանությունից, Հայաստանի և Արցախի հետ խոսելու իր վերջնագրային մեթոդներից, ինչքանո՞վ է հնարավոր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու  գործընթաց իրականացնել, Մեհրաբյանը պատասխանեց.
«Հրապարակային բանավեճը  կարևոր էր նաև  նրանով, որ հետևություններ անելու նյութ է հանդիսացել, և մենք հասկացանք, որ հակառակ կողմը զբաղված է  միայն կացինը  սրելով,  հարմար  պահի սպասելով, թե երբ է օգտագործելու  այդ սրած կացինը և ամենակարևորը՝ մենք տեսանք, որ այն ինչ Ադրբեջանի համար տարածք է, իսկ Հայաստանի համար  անվտանգություն է, Հայաստանն իր անվտանգությունը  զիջելու միտք էլ չունի: Դրանից հետո  Նիկոլ Փաշինյանը գիշերվա ընթացքում ներկայացրեց  6 թեզ և այն կոչեց  «Մյունխենյան սկզբունքներ» . սա նշանակում է, որ հայկական կողմը պարզապես «Մադրիդյան սկզբունքներ»-ում դրված փիլիսոփայությունն է մերժում: Դրա հիմքը  2016 թ ապրիլյան պատերազմն էր: Փաշինյանը շարադրված սկզբունքների  վերջին կետով նշում է, որ եթե  ոմանք  համարում են , որ  գոյություն ունի ռազմական լուծում, ապա ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ հարցը վաղուց լուծված է»:

Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ձեւաչափին, Մեհրաբյանը նշեց.

«Բանակցությունն ու հանրային միջոցառումը  չի կարելի շփոթել իրար հետ, մանավանդ, երբ կողմերին հնարավորություն  էր տրվում խոսել իրենց մոտեցումների մասին: Հայկական կողմը  օգտվեց իրեն տրված հնարավորությունից և արտահայտեց իր մոտեցումները: Ես կարծում եմ, որ այստեղ որևէ սխալ մոտեցում չկա, ուղղակի մեր սպասելիքները պետք է համապատասխանեցնենք իրականության հետ: Այսինքն, այդ հրապարակային միջոցառումները նախատեսված չեն, որպեսզի դրանք ինչ-որ բանակցային հարց լուծեն»:
Պանելային քննարկմանը հաջորդեցին քննադատությունները: Շատերը սկսեցին խոսել երկու երկրների ղեկավարների պատրաստվածության, պատմական փաստերը յուրովի մեկնաբանելու, դրանց չտիրապետելու մասին: Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ եղան գնահատականներ, որ բազմաթիվ հարցերում նա կարող էր այլ կերպ հակադարձել՝ ավելի դիպուկ եւ ճշգրիտ:

«Նորմալ են բոլոր  քննադատությունները, որովհետև որոշ գործիչներ էլ հայտնվեցին ադրբեջանական պրոպագանդայի կենտրոնում: Այս ամենն  ինձ հիշեցնում է  ֆուտբոլի երկրպագուներին,  որոնք ֆուտբոլային խաղը պոստֆակտում քննարկում և հայտարարում են, թե ինչ կանեին, եթե  իրենք լինեին ինչ-որ թիմի  հարձակվողի կամ դարպասապահի   փոխարեն, այսինքն՝ բոլորն իրենց հերոս են համարում՝ մարտին կողքից նայելով»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր