Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

18 փետ 2020 11:23

Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ  Արա Զոհրաբյանը «Փաստաբանների նկատմամբ ճնշումները» թեմայով քննարկման ընթացքում նշեց, որ  առաջարկել են  օրենսդրական փաթեթներ , որտեղ ներառված  է նաև պատասխանատվություն ՝ փաստաբանին վիրավորելու համար:
«Առաջարկում ենք փաստաբանին իր գործունեության   ընթացքում  վիրավորելը քրեականացնել: Բացատրելով, որ դա ոչ թե փաստաբանի պատիվը , արժանապատվությունը պահելու խնդիր է  հետապնդում, այլ փաստաբանի վստահորդին  պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու : Եթե փաստաբանի  վրա հայհոյանքը կամ վիրավորանքը սառեցնող ազդեցություն գործեց, ապա ի վերջո դրանից տուժելու է վստահորդը»,- պարզաբանեց նա:
Զոհրաբյանը նաև նշեց, որ նախագիծն այդպես էլ մնացել է թղթի վրա, թեև   փաստաբանական խորհրդն այն  հաստատել է:

Մեկ այլ նախագիծ ևս ներկայացվել է, որը  վերաբերում է առհասարակ համացանցում հայհոյանքի քրեականացմանը:

«Ցավոք հասարակության  մի խմբի համար, դա դարձել է որպես գործիք: Եթե շենքի բակում հայհոյողին  տեսնողն է միայն բացասական աղդեցությունը զգում, ապա  համացանցում  սերունդները կարող են մտնել,կարդալ և  նույն բացասական աղդեցությունը ունենալ»,-ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով, որ այս նախագիծը ևս մնացել է թղթի վրա գրված:
Փաստաբանների պալատի նախագահը նաև անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների  վրա ազդելու փաստաբանների գործիքներին: Այս համատեքստում տեղեկացրեց , որ հունվարի 23-ին ստեղծել են աշխատանքային խումբ, որը  վերհանելու   է  2018 թվականի հունվարի 1-ից առ այսօր տեղի ունեցած բոլոր միջադեպերը և  փորձելու են դրա արդյունքում ստեղծել մի մեծ զեկույց կամ տեղեկանք, որը  կներկայացվի միջազգային կառույցներին:
Փաստաբանները, նրա խոսքով,  չունեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը:

«Եվ եթե փաստաբանի նկատմամբ ճնշում է լինում, ապա  մյուս փաստաբաններն են փորձում աջակցել, թիկունքին կանգնել: Նման դեպքեր եղել են »,- ասաց Զոհրաբյանը՝ միաժամանակ չբացառելով, որ եթե փաստաբանների վերհանած խնդիրներին ուշադրություն չդարձվի, ապա պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր