Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

18 փետ 2020 13:57

Չկա որևէ գործողություն Բանակում ինքնասպանություններն ու սպանությունները կանխելու...իրենք են այդ կրիմինալ բարքերի կրողը

«Այն, որ բանակում իրավիճակը վատ է եղել, պարզ է տարիներ շարունակ։ Մենք ամեն անգամ իրավիճակային լուծումներ ենք տալիս»,- «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով քննարկմանն ասաց  «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

Նրա խոսքով, ամեն տարի ունենում են զգալի թվով մահեր, զգալի մասը՝ անհասկանալի պայմաններում են տեղի ունենում։ Իրավապաշտպանն ընդգծեց, որ ինքնասպանություններն ու սպանությունները  կանխելու որևէ ռեալ գործողություն չեն տեսնում։
«Վարչապետը բարձրաստիճան պաշտոնյա է, հիմնվում է  այն պաշտոնատար անձանց զեկույցների հիման վրա, որոնց ինքը վստահում է։ Հարցը նրանում է, թե ինչ են  իրեն զեկուցում։  Շատ կարևոր է, թե ովքեր են իրեն զեկուցում։ Մի անգամ  հանդիպում չկազմակերպվեց ալտերնատիվ  տեսակետ  լսելու համար»,- ասաց Ն. Կարապետյանցը։

Նա նշեց, որ գործեր ունեն, որոնց համար 4-5 տարի կռվում են, զրո արդյունք է։
«Օրենքների տառերին համապատասխանումը չի աշխատում,  այդ համակարգը չկա, մահերը շարունակվում են»,- ասաց նա։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի խոսքով, մինչև ներսից չխոսեն, այդ կառույցները չեն առողջանա։  Նա ընդգծեց, որ վարչապետը պետք է լսի իրենց, հետևի, թե ինչպես են աշխատում նոր նշանակված շտաբի պետը կամ մյուսը, պետք է հետևողականության լինի, որպեսզի փրկվի զինվորների կանքը։
Նրա խոսքով, միայն պաշտոնանակությունները բավարար չեն խնդրի լուծման համար, պետք է փոխել իրավիճակը զորամասերում, ազատվել կրիմինալ   սպայական կազմից։

Ն. Կարապետյանին ասաց, որ պետք է քրեական պատասխանատվության ենթարկված անձիք լինեն։

«Ոչ մեկ հրաժարական չի տալիս, էլ պատասխանատվության մասին չեմ խոսում,  մեկը մյուսի դեմ ցուցմունք չի տալիս։ Անգամ  բարձրաստիճան սպաները չեն ուզում ցուցմունք տալ, իրենք են այդ կրիմինալ բարքերի կրողը, ոչ թե իմ երեխան, որը գնալու է բանակ»,- ասաց իրավապաշտպանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր