Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

18 փետ 2020 16:01

Բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը»

 Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բայանդուրյանին։
 
Ա. Բայանդուրյանը եղել է Lexus LX 470 մակնիշի 033 NN 03 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցելիս է եղել Lada Priora մակնիշի 36 NC 794 համարանիշի ավտոմեքենան։
Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի տարածքում ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկեցին ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։ Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն։



Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր