17:00 - Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում         16:40 - ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են      16:14 - Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում    

19 փետ 2020 16:35

Տեսանյութ. Ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել «Մարտի 1-ի» երեք զոհերին սպանողները

2008 թվականի «Մարտի 1-ի» իրադարձությունները մեր պետության պատմության սեւ էջերից մեկն է։ Այդ օրը Երեւանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի քաղաքացիներ՝ ոստիկաններ եւ ցուցարարներ։ Politik.am-ը հրապարակել է բացառիկ տեսանյութ՝ «Մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ։
Շատերը համոզված են, որ սա է ճշմարտությունը։ Այդ օրերին ցույցերը առաջնորդողները, որոնց մեծ մասը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ այսօր իշխանության են, պնդում էին, որ ցուցարարների շարքերում չեն եղել զինված անձիք։ ՀՀ նախագահ Քոչարյանն էլ պնդում էր, որ ցուցարարների մեջ եղել են զինված մարդիկ, որոնք կրակել են եւ ստիպել ուժայիններին գնալ գործողությունների, որպեսզի իրադարձությունը առավել ողբերգական ընթացք չստանան։



Ոմանք չէին հավատում երկրորդ նախագահ Քոչարյանի պնդումներին։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ իր ասածը հեռու չէր իրականությունից։ Ամիսներ առաջ, մենք արդեն հրապարակել էինք մի տեսանյութ, որում պարզ երեւում է, որ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաեւ կրակել են այդ ընթացքում։
Պարզվում է Մաշտոցի պողոտայում, Պարոնյան եւ Լեո փողոցներում այլ զինված անձիք եւս եղել են։ Մեր ձեռքի տակ հայտնված մեկ այլ տեսանյութում զինված անձը, ցուցարարների շարքերից դեպի ոստիկանության կողմ օդ կրակահերթ է արձակում։
Ի դեպ այս երկու դեպքում էլ տեսանյութում արձանագրված են մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երեւան քաղաքում առկա դրությունը։ Այսինքն քաղաքացիների շարքերում եղել են մարտական զինված զենքով անձինք, որոնց գործողությունների շարունակականությունը կարող էր անդառնալի հետեւանքներ բերեր, եթե պետությունը չմիջամտեր։
Պետք է նկատենք, որ զինված քաղաքացիների գործողությունների տարածքում են զոհվել մարտի մեկի երեք զոհերը՝ Տիգրան Էդիկի Աբգարյան (ստացել է հրազենային միջանցիք վիրավորում, գնդակը չեն գտել), Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան (ստացել է հրազենային միջանցիք վիրավորում, գնդակը չեն գտել), Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան(ստացել է հրազենային վիրավորում, մարմնից դուրս է բերվել 5,45 տարամչափի գնդակ)։
Ինչպես արդեն նկատել էինք այս երեք զոհերը եղել են այն հատվածներում, որտեղ գործել են տեսանյութում պատկերված զինված անձիք։ Այս երեք զոհերի դեպքում էլ չի բացառվում, որ հենց կադրերում երեւացող զինված քաղաքացիների ձեռքով են նրանք սպանվել։
Ի դեպ մարտի 1-ին իրենց բնակարաններում գտնվող Լեո փողոցի բնակիչներ եւս վիրավորվել են ու ակնհայտ է, որ այդ վիրավորումները կարող էին լինել օդ կրակող քաղաքացիների գործողություններից։ Ի վերջո բարձրահարկ շենքերի մեջ օդ կրակելը այդքան էլ անվտանգ գործողություն չէ։ Որոշ շրջանակները կարող են պնդել, որ դրանք սադրիչներ են եղել, բայց իշխանություններին ոչինչ չի խանգարում գտնել սադրիչներին։ Եվ հետո կադրերից էլ երեւում է, որ նրանք քաղաքացիների միջից են կրակում, եթե սադրիչներ են, ապա ինչու՞ են ցուցարարները շարունակում առանց որեւէ անհանսգատության մնալ նրանց կողքին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր