Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ          Սպիտակ տան բժիշկները հայտնեցին, որ ես «կատարյալ առողջ» եմ․ Դոնալդ Թրամփ       Իշխան Սաղաթելյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը՝ հայտարարելով, որ իր ելույթում «նոր ռեկորդ է սահմանել»    

24 փետ 2020 12:10

Ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց.
Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր