Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է          Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո       10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա    

24 փետ 2020 12:30

Ինչու է Թևանյանը ժողովրդին համարում գազազած շուն.. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս»

Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
«Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս


Հ1–ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր միտք հնչեցրեց և ամբողջությամբ ներկայացրեց «թավշյա» իշխանության նեոբոլշևիկյան դեմքը։
Ըստ նրա՝ միայն կառավարության շնորհիվ է, որ ժողովուրդը ինքնադատաստան չի իրականացրել «սևերի» նկատմամբ։ Սա բառացի մեջբերում չէ, բայց ասածը սա էր։
Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանը ժողովրդին համարում է գազազած շուն, որի վզից պարան է գցած ու այդ պարանն իր ձեռքում է։ Հենց որ ուզի, շանը կարող է «ֆա՛ս» հրամանը տալ։ Առայժմ «ֆո՛ւ» հրամանն է տվել, այսինքն՝ դեռ քսի չի տվել իր հակառակորդների դեմ ու պարանը ձիգ է պահում։
Վարչապետը դասական ամբոխավար է։ Նա «ժողովուրդ» ասելիս ամբոխը նկատի ունի։ Ի դեպ, այդ ամբոխը նա արդեն չունի և դա է պատճառը, որ ցանկանում է սեփականաշնորհել դատական համակարգն ու վարչաուժային լծակներով ապահովել աթոռը։
«Ժողովուրդ» բառի հաճախակի օգտագործումը նրան պետք է անտուրաժի համար։ Որպես գազազած շան պատկերավոր նկարագրություն։
Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Ցմահ իշխանություն ու բյուջետային մսխումներ է ուզում։ Եվ նա ամեն ինչի պատրաստ է՝ հանուն ցմահ իշխանության։ Ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ հրահրելու, մարդկանց իրար դեմ հանելու գնով։ Չէ՞ որ նա հարուստ փորձ ունի։ 2008–ի մարտի 1–ի փորձը»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր