Արագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքը          Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում․ 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ միասին ծեծել է 13-ամյա տղայի       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 18-ին    

27 փետ 2020 11:34

Էրդողանը կարգադրել է բացել Նախիջևանի հետ սահմանը

Փետրվարի 25-ին Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ Թուրքիայի սահմանին քաղաքացիների և բեռնատարների մուտքի սահմանափակման հարցը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:


Նշվում է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված` Իլհամ Ալիևն այս հարցը բարձրացրել է Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահը համապատասխան հրամաններ է տվել իր երկրի պետական կառույցներին, և փետրվարի 26-ին` ժամը 15:10-ի դրությամբ, թուրք-ադրբեջանական սահմանը կրկին բացվել է:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 24-ին նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Թուրքիան և Իրանը փակել էին Նախիջևանի հետ սահմանը, և այն հայտնվել էր ցամաքային շրջափակման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր