«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 փետ 2020 12:46

Մենք ամբողջ Եվրոպայում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց 2019 թվականի աշխատանքները, հիշեցրեց, որ դա առաջին տարին էր, երբ նոր կառավարությունը լիարժեք էր աշխատում։ Նա նշեց, որ այդ տարվա ցուցանիշներն են, որ պետք է ցույց տան կառավարության աշխատունակությունը։

Այդ ցուցանիշներից վարչապետ Փաշինյանն առանձնացրեց տնտեսական աճը, որը կազմել է 7,6 տոկոս։ Փաշինյանն ասաց, որ այդ ցուցանիշը բարձր է ԵԱՏՄ բոլոր երկրներից, հարևան բոլոր երկրներից ու Եվրոպայի երկրներից։
«Այսինքն՝ մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը», -ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այդ ամենին զուգահեռ եղել է ֆինանսական կայունություն, իսկ գնաճը եղել է վերահսկելի մակարդակում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր