10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

27 փետ 2020 16:44

Կորոնավիրուսի պատճառով արգելվել է ուխտագնացության նպատակով մուտք գործել Մեքքա և Մեդինա քաղաքներ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես արգելել մահմեդական ուխտավորների մուտքը Մեքքա և Մեդինա քաղաքներ, հայտնի է դառնում Twitterսոցիալական կայքում երկրի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունից:  


«Ուխտագնացության և Մարգարեի մզկիթ այցելելու նպատակով արգելվում է մուտք գործել թագավորություն... Թագավորությունը կվերսկսի կորոնավիրուսի դեմ պայքարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ զբոսաշրջային վիզաներով մուտքը երկիր կարգելվի նրանց համար, ովքեր գալիս են այն երկրներից, որտեղ տարածված է վարակը: Արտասահմանից վերադարձած թագավորության քաղաքացիները մանրազնին ստուգում կանցնեն:


Վերջին տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման մոտ 82,1 հազար դեպք, որից 2,8 հազարը` մահվան ելքով: Հիվանդությունից բուժվել է 32,8 հազար մարդ: Համաճարակի կենտրոն համարվող Չինաստանից բացի, COVID-19 տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի ավելի քան 30 երկրում:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր