Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 փետ 2020 12:58

Սամվել Կարապետյանի թաղման հետ կապված այս ամոթալի պատմության մասին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սամվել Կարապետյանի թաղման հետ կապված այս ամոթալի պատմությունը սկիզբ է առնում նրանից, որ ինքը պետական կոչումներ չի ունեցել, որը փաստում է նրա իսկական ՔԱՂԱՔԱՑԻ լինելու մասին, ով երբեք չի քծնել իշխանություններին ու մի՛շտ եղել է սկզբունքային մտավորական։ Այս տխուր առիթը գալիս է ասելու, թե որքան սին են այդ կոչումները ու դրանք բոլոր ոլորտներից պետք է վերացվեն, ընդհուպ՝ «տարվա լավագույն տնօրեն», «ուսուցիչ» և նման այլ չհիմնավորվող կոչումները։


Հ․Գ․ Համամիտ եմ բոլորի հետ, ովքեր կարևորում են ժողովրդի կողմից իր հայրենակցի վայելած սերն ու հարգանքը, սակայն պարզվեց, որ դա բավարար չէ, որ այդ սիրված, գնահատված մարդու հոգեհանգիստը կառավարությունը կազմակերպի ոչ թե Ազգային ակադեմիայում կամ որևէ այլ հեղինակավոր շենքում, այլ՝ Թոխմախի ավտոշուկայի հարևանությամբ սգո սրահում։ Առանց կառավարության ձևավորած հանձնախմբի էլ այդ սրահը կար ու կար, ուրեմն ի՞նչ դեր է ունեցել կառավարական հանձնախումբը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր