Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

02 մար 2020 13:20

Տեսանյութ. Եթե Հովիկ Հայրապետյանը չլիներ՝ կունենայինք մի քանի հայի դիակ. ցուցարար

Ողբերգությունը այն է, որ սա դժբախտ պատահար է, այլ ոչ թե՝ սպանություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ՌԴ-ում հայերի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների։
Հիշեցնենք, որ Նիկիտա Բելյանկինը սպանվել է 2019թ. հունիսի 2-ին։ Նա ականատես էր «Բիրհաուս» ակումբի մոտ վիճաբանությանը։Վերջինս նախազգուշացնող կրակոցներ է արձակել գազային ատրճանակով, սակայն սպանվել է՝ դանակով հարված ստանալու հետևանքով։ Բանն այն է, որ ՌԴ-ում Նիկիտա Բելյանկինայի սպանության գործով մեղադրյալի կարգավիճակում են 9 հայ տղաներ, մինչդեռ՝ միջադեպին մասնակից են եղել տարբեր ազգի ներկայացուցիչներ։
«Սա իրավաբանորեն շատ հեշտ գործ է, բայց այսօրվա դրությամբ ունենք 9 մեղադրյալ, երկու հարբեցող, ովքեր մեղավոր են այդ ամեն ինչում, նրանք տուժող են »,- ասաց մասնակիցը։
Նրանք գտնում են, որ Բելյանկինը պաշտպանել է մարդկանց, ովքեր եղել են հարբած և ոչ ադեկվատ վիճակում և չի էլ իմացել, թե ում է պաշտպանում։ Ակցիայի մասնակիցները մտահոգված են նաև ևս մեկ հանգամանքով. «Եթե Հովիկը հիմա ի հայտ գա։ Մենք, իմանալով ՌԴ համակարգի ձեռագիրը, չունենք վստահություն, որ նա կմնա կենդանի»։
***
Տաքսու վարորդին, ով կապ չուներ դեպքի հետ, կալանավորել են, որովհետև ազգանունը «յան»-ով է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ-ում սպանված զինծառայողի գործով երկու մեղադրյալների հայրը։
Նրա խոսքով՝ օգնության համար դիմել է Հայաստանի երկու կուսակցության ներկայացուցիչների։
«Մի կուսակցությանը պատգամավորի օգնականի հետ հեռախոսով եմ զրուցել, նա խոսք տվեց, որ Ամանորի տոներից հետո հանդիպում կկազմակերպի և խաբեց։ Երկրորդին էլ՝ նամակով եմ դիմել ու ոչ մի պատասխան չկա»,- ասաց նա՝ հավելելով. «Եկել եմ էլի ռուսի օջախ՝ օգնություն խնդրելու»։
Նրա խոսքով՝ դեպքի օրը իր որդիները եղել են տանը՝ ծննդյան տոնին, որից հետո իջել են ակումբ՝ ֆուտբոլ նայելու, բայց չեն հասել ակումբ։
«Պատահական ընկել են փորձանքի մեջ։ Ի՞նչ ենք ուզում։ Օբյեկտիվ դատաքննություն»,- ասաց նա։


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր